Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 11-ը (6 հանդիպում) Ռեքավերի Քոլեջը և “Ամբրա” ՀԿ-ն ներկայացնում են ընդհանուր պրակտիկայի բժիշկների և կլինիկական հոգեբանների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց` ՍՈՄԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

ՍՈՄԱՏԻԿ  ՀԻՎԱՆԴՆԵՐԻ  ՎԱՐՄԱՆ  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

ընդհանուր պրակտիկայի բժիշկների և կլինիկական հոգեբանների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց

Դասընթացավարներ`1. Սամվել Սուքիասյան բ.գ.դ.պրոֆեսոր ՙԱրթմեդ՚ բժշկական վերականգնողական կենտրոնի ՙՍթրես՚ հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար
2. Լիլիթ Բաղդասարյան հ.գ.թ.դոցենտ ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության դասախոս, Ռեքավերի քոլեջի և “Ամբրա” հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ
3. Նարինե Խաչատրյան հ.գ.թ.դոցենտ, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ
4. Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս

Ծրագիր

 Ծրագրի նպատակն է ընդհանուր պրակտիկայի բժիշկներին և կլինիկական հոգեբաններին գիտելիք փոխանցել հոգեկան գործոնների դերի և նշանակության մասին սոմատիկ հիվանդության ընկալման, բուժման ընթացքի և ապաքինման համար, այս գործոնների հաշվառումով հմտություններ ձևավորել հիվանդի և իր հարազատի հետ զրույց վարելու, ինչպես նաև սովորեցնել մասնագիտական այրման և սթրեսի կանխարգելման կանոնները:

         Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1ին հանդիպում 30.10.2017 Ժամը 17:30-19:30
Հոգեբանական գործոնների դերը ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համատեքստում`հասկացություն հոգեկանի կառուցվացքի, սթրեսի, սոցիալական ադապտացիայի, գիտակցության մասին: Վարող` Լ.Բաղդասարյան
2-րդ հանդիպում 01.11.2017 Ժամը 17:30-19:30
Բժշկություն և հոգեսոմատիկայի փոխհարաբերությունները: Վարող` Ս.Սուքիասյան
3-րդ հանդիպում 03.11.2017 Ժամը 17:30-19:30
Անձի դերը հիվանդության ընկալման գործընթացում` անձի կառուցվացքը: Վարող` Ն.Խաչատրյան
4-րդ հանդիպում 06.11.2017 Ժամը 17:30-19:30
Խառնվացքի և բնավորության առանձնահատկությունների բացահայտման մեթոդները: Վարող` Ն.Խաչատրյան
5-րդ հանդիպում 08.11.2017 Ժամը 17:30-19:30
Հիվանդության ներքին պատկեր և առողջության ներքին պատկեր hասկացությունները Լ.Բաղդասարյան
6-րդ հանդիպում 10.11.2017 Ժամը 17:30-19:30
Մասնագիտական հուզական այրման և սթրեսի կանխարգելման միջոցները Վարող Լ.Կարապետյան

Դասախոսների մասին`

Ավարտին տրվում է մասնակցության ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:

Դասընթացը ուղարկված է Առողջապահության նախարարություն բժիշկների ՇՄԶ կրեդիտավորման համար

Հասցե` Խանջյան 35/18

Հեռ. 010544077

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика