Հոկտեմբերի 8-ից դեկտեմբերի 25-ը Ռեքավերի Քոլեջում հերթական անգամ կմեկնարկի ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ նախատեսված ընտանեկան բժիշկների, թերապևտների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների և նյարդաբանների համար:

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի աջակցությամբ հերթական իրականացնում են ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ ծրագրի շրջանակներում  ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ:

ԾՐԱԳՐԻ շրջանակներում  հոկտեմբերի 8-ից դեկտեմբերի 25-ը տեղի են ունենալու ՀՀ Առողջապահութ­յան Նախարարության կողմից կրեդիտա­վորվող 4 տեսագործնական դասընթացներ (12-14 կրեդիտներ)՝ նախա­տեսված ընտանեկան բժիշկների, թերապևտների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների, և նյարդաբանների համար:

Դասընթացները վարելու են`

·      Սամվել Սուքիասյան

բ.գ.դ., պրոֆեսոր, «Արթմեդ» բժշկական վե­րա­կանգնողական կենտրոնի «Սթրես» հոգե­կան առողջության վերականգնման կլինի­կայի ղեկավար

·      Նարինե Խաչատրյան

հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ

·    Լիլիթ Բաղդասարյան

հ.գ.թ., դոցենտ, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավար­ժության և հոգեբանության դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ

·      Լիլիթ Կարապետյան

հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժութ­յան և հոգեբանության ամբիոնի դասախոս

Դասերի տևողությունը՝ 2 ժամ, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

1.  ՍՈՄԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀՈԳԵ­ԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ (12 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 08.10.2018

Բժշկության և հոգեսոմատիկայի փոխհարաբե­րությունները:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 09.10.2018

Հոգեբանական գործոնների դերը ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համա­տեքստում`հասկացություն հոգեկանի կառուց­վացքի, սթրեսի, սոցիալական ադապտացիայի, գիտակցության մասին:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

3-րդ հանդիպում՝ 15.10.2018

Անձնային գծերը որպես հիվանդության առա­ջացման և զարգացման գործոն:

Վարող` Նարինե Խաչատրյան

4-րդ հանդիպում՝ 16.10.2018

Անձնային գծերի գնահատում և հոգեախտորո­շում:

Վարող` Նարինե Խաչատրյան

5-րդ հանդիպում՝ 22.10.2018

«Հիվանդության ներքին պատկեր» և «առողջու­թյան ներքին պատկեր» hասկացությունները:

Վարող՝ Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում` 26.10.2018

Մասնագիտական հուզական այրման և սթրեսի կանխարգելման միջոցները:

Վարող՝ Լիլիթ Կարապետյան

2. ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐ­ՎԱԾ ԵՎ ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵ­ՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (14 կրեդիտներ)

1-ին հանդիպում` 29.10.2018

Փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումների համե­մատական բնությագիրը:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում` 30.10.2018

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգե­ախտաբանական բնութագիրը` տագնապային, ֆոբիկ, օբսեսիվ-կոմպուլսիվ և սթրեսային  խանգարումներ:

Վարող` Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում` 05.11.2018

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգե­ախտաբանական բնութագիրը, դիսոցիատիվ խանգարում, նևրասթենիա, սոմատոֆորմ, դե­պերսոնալիզացիայի և դեռեալիզացիայի  խան­գարումները:

Վարող` Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում` 06.11.2018

Նևրոզների փսիխոֆարմակոթերապիա. պլյուս­ներ և մինուսներ:

Վարող` Սամվել Սուքիասյան

5-րդ հանդիպում՝ 12.11.2018

Նևրոտիկ խանգարումների առաջացման պատ­­ճառները՝ ըստ տարբեր հոգեբանական դպրոցների:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում՝ 13.11.2018

Նևրոտիկ խանգարումների հոգեթերապիայի ուղղությունները:

Վարող`Լիլիթ Բաղդասարյան

7-րդ հանդիպում՝ 15.11.2018

Հոգեբանական խորհրդատվական տեխնիկա­ները:

Վարող` Լիլիթ Կարապետյան

3. ԴԵՊՐԵՍԻՎ  ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ  ՀԱՂԹԱ­ՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ (12 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 19.11.2018

Դեպրեսիան որպես կլինիկական կատեգորիա՝ բնութագիրը, ծագումնաբանությունը, պաթո­գենեզը:

Վարող՝ Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 20.11.2018

Դեպրեսիայի հոգեկան և սոմատիկ դրսևորում­ները:

Վարող` Լիլիթ Կարապետյան

3-րդ հանդիպում՝ 26.11.2018

Դեպրեսիայի հայտնաբերման գործիքների կիրառման առանձնահատկությունները: Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4-րդ հանդիպում ՝27.11.2018

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված կոգ­նիտիվ հոգեթերապիայի հիմունքերը:

Վարող` Լիլիթ Կարապետյան

5-րդ հանդիպում՝ 03.12.2018

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված ընտա­նեկան հոգեթերապիայի և ընտանիքի խորհր­դատվության հիմունքները:

Վարող`Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում՝ 04.12.2018

Դեպրեսիայի հոգեթերապիայի հումանիստա­կան ուղղության մեթոդները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4. ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈ­ՑԻ­ԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ (14 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 10.12.2018

Շիզոֆրենիայի կոնցեպցիաների էվոլյուցիան` դասական և արդի մոտեցումները:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 11.12.2018

Շիզոֆրենիայի և շիզոֆրենանման փսիխոզնե­րի կլինիկական առանձնահատկութ­յունները:

Վարող` Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում՝ 12.12.2018

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի տեսակ­ները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4-րդ հանդիպում՝ 17.12.2018

Ապաքինում  (Recovery) և հոգեսոցիալական վե­րականգնողական աշխատանքի հիմունքներ:

Վարող` Նարինե Խաչատրյան

5-րդ հանդիպում՝ 18.12.2018

Վերականգնողական գործընթացի կազմա­կերպման առանձնահատկությունները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան և հավասար խորհրդատու

6-րդ հանդիպում՝ 24.12.2018

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի ոլորտում CARe մոտեցումը:

Վարող` Նարինե Խաչատրյան

7-րդ հանդիպում  25.12.2018

Անհատական պլանի և անհատական պրոֆիլի կազմումը CARe մոտեցման շրջանակներում  Վարող`Լ.Բաղդասարյան

Մեր հասցեն`  Խանջյան 35/18,

Ֆեյսբուքյան կայքէջ` Ռեքավերի Քոլեջ — Recovery College

Կայք` cpsr.info

Դասընթացին մասնակցության պայմաններին ծանոթանալու և նախնական գրանցման համար զանգահարել `

Հեռ. (091)708741, (094) 333941

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика