Հուլիսի 13-14-ին Ռեքավերի Քոլեջում լոգոպեդական դասընթաց ձեր ընտրությամբ: Խնդրում ենք ընտրեք երեք հնարավոր տարբերակներից, որոնք ստորև ներկայացված են

Հուլիսի 13-14-ին Ռեքավերի Քոլեջում լոգոպեդական դասընթաց ձեր ընտրությամբ

  1. “Լոգոպեդական աշխատանքի ժամանակակից մոտեցումները թլվատության դեպքում”:
  2. “Խոսքի զարգացումը երեխայի ստեղծագործական մտածողության խթանման միջոցով”
  3. “Լոգոպեդական հետազոտություն

ԾՐԱԳՐԵՐ`

`<<Լոգոպեդական աշխատանքի ժամանակակից մոտեցումները թլվատության դեպքում>>

Ծրագրում՝

1.      Թլվատություն: Տեսակները:

2.      Թլվատության բացահայտման աշխատանքների բովանդակությունը:

3.      Լոգոպեդական աշխատանքի փուլերը:

4.      Արտաբերական վարժությունների կատարմանը ներկայացվող պահանջները:

5.      Հնչյունադրման աշխատանքների բովանդակությունը:

6.      Ամրապնդման փուլ:

7.      Տարբերակման փուլ:

Դասընթացը կվարի Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիր>> ՓԲԸ-ի լոգոպեդ, <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզի լոգոպեդ մանկ․գիտ․թեկն․Էմիլյա Ռադիկի Թադևոսյանը։

Խոսքի զարգացումը երեխայի ստեղծագործական մտածողության խթանման միջոցով

Ծրագիր՝

1.      Ներկայացվելու են խոսքի, մտածողության, երևակայության, ինչպես նաև ուշադրության և հիշողության զարգացման մեթոդներ, որոնք կիրառելի են նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվող աշխատանքում:

2.    Ներկայացվելու են հանելուկների, շուտասելուկների, սուտասելուկների, ասացվածքների և հաշվելուկների կիրառման հնարավորությունները լոգոպեդական աշխատանքում:

Դասընթացը կվարի Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիր>> ՓԲԸ-ի լոգոպեդ, <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզի լոգոպեդ մանկ․գիտ․թեկն․Էմիլյա Ռադիկի Թադևոսյանը։

<<Լոգոպեդական հետազոտություն>> 

Դասընթացի Ծրագիր

  •  Լոգոպեդական հետազոտման հիմնական սկզբունքները և փուլերը
  • Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խոսքի համակողմանի հետազոտման  գործնական առաջադրանքները
  • Տարբերակիչ ախտորոշման այլ հարցերի քննարկում

Դասընթացը կվարի  Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիր>> ՓԲԸ-ի լոգոպեդ, <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզի լոգոպեդ մանկ․գիտ․թեկն․Էմիլյա Ռադիկի Թադևոսյանը։

Տեղեկությունների համար գրել l.v.baghdasaryan@mail.ru կամ զանգահարել 091 708 741 կամ 010544077

Տրվում են մասնակցության հավաստագրեր

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика