Մամլո ասուլիս

2014 թվականի նոյեմբերի 3-ին Հայացք ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որը նվիրված էր եղանակային փոփոխությունների ազդեցությունը ֆիզիկական և հոգեկան առողջության վրա թեմայի քննարկմանը:
Ակումբի հյուրերն էին կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ Զելվելյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Լիլիթ Բաղդասարյանը:
Ասուլիսի ընթացքում Լիլիթ Բաղդասարյանը խոսեց այն մասին, որ ոչ բոլոր մարդիկ են զգայուն եղանակային փոփոխությունների հանդեպ և զգայունության չափը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են խառնվածքը, անձի կառուցվածքը, զբաղվածության չափն ու տեսակը:
Այն դեպքում, երբ օրը լինում է հագեցած հետաքրքիր, արդյունավետ գործունեությամբ եղանակային փոփոխությունների հանդեպ մարդն ավելի կայուն է լինում: Խոսվեց նաև այն մասին, որ աշնանային դեպրեսիայի պատճառներից մեկը լուսավոր ժամերի պակասելն է, և դա անհրաժեշտ է լրացնել արևի տակ զբոսանքներով, հագուստի վառ գույներով և վառ իրադարձություններով:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика