“ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ” տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում 15.02.2020, Ժամը 12:00-16:30 (ժամը 14:00-14:30 ընդմիջում)
Դասընթացի ընթացքում կստանաք հետևյալ տեսական գիտելիքները և գործնական հմտությունները
· Մանկական տարիքին բնորոշ նևրոտիկ դրսևորումների, դրանց ձևերի և առանձնահատկությունների մասին, առաջացման պատճառների մասին, ինչպես նաև` տեղեկություն մանկական հոգեբանական պաշտպանական մեխանիզմների առանձնահատկությունների վերաբերյալ;
· Հմտություններ` առաջին հանդիպման կազմակերպման, հոգեբանական ախտորոշման, ընտանիքի հետ աշխատանքի վերաբերյալ;
· Կներկայացվեն նաև մանկական վախերի հաղթահարման որոշ մեթոդիկաներ, այդ թվում` նկարչական և խաղային:
Դասընթացը կվարեն Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյանը և կլինիկական հոգեբան Էդիտա Գյոնջյանը
Հասցե` Նալբանդյան 47
Հեռ` 010544077, 099544477