«Մեդիտացիա արտթերապիայի և թեյախմության շուրջ»

«Մեդիտացիա արտթերապիայի և թեյախմության շուրջ»

Տոներից հետո միանգամից դժվար է լինում անցնել առօրյա կենսակերպին: Ռեժիմի փոփոխությունները նպաստում են հետտոնական սթրեսի առաջացմանը, որն ի դեպ հնարավոր է կանխարգելել և հաղթահարել: Առաջարկում ենք արդյունավետ  թրեյնինգ` մեդիտացիայի միջոցով: Թրեյնինգը կանցկացնեն` հոգեբան Զառա Հակոբյանը և թեյախմության արարողության վարպետ Զորայր Վասիլյանը:

Մեդիտացիան (հոգեբեռնաթափում) ներքին հոգեկան լարվածության վերացման ամենապարզ եղանակներից է: Մեդիտացիան օգնում է վերացնել անհանգստությունը և մեծացնել ստեղծագործական ընդունակությունները, հասնել հոգեկան անդորրի և ունենալ երջանկության ու խաղաղության զգացում:

 Հունվարի 17-ին, ժամը`17 00, հրավիրում ենք  մասնակցելու «Մեդիտացիա արտթերապիայի և թեյախմության շուրջ» թրեյնինգին:

Մաս 1. Ռեսուրսների բացահայտում արտթերապիայի միջոցով: Յուրաքանչյուր մարդ ունի ոգեղեն սկիզբ և այն կապված  է կոլեկտիվ անգիտակցականի հետ, որը հավերժական մի ռեսուրս է: Մեդիտացիայի միջոցով կկարողանաք հասնել ռեսուրսների բացահայտմանը՝ բազային ռեսուրսներն ակտիվացնելու համար:

Մաս 2. Ձեզ սպասվում է չինական թեյախմության կախարդական արվեստը: Թեյախմությունը գնահատվում է  մեդիտատիվ վիճակ առաջացնելու  կարողությամբ, այն նվազեցնում է անհանգստությունը, նաև հիանալի միջոց է սթրեսի կանխարգելման, հաղթահարման համար:

Մանրամասների համար զանգահարել` 010 544-077, 055 771217

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика