Նոյեմբերի 13-ից Ռեքավերի քոլեջում “ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ” դասընթացն է` հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների և ընտանեկան բժիշկների համար կրեդիտավորման համակարգով

ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ  ԵՎ  ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

 հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների և ընտանեկան բժիշկների համար նախատեսված տեսական դասընթացի

Ծրագիր

 

Ծրագրի նպատակն է խորացնել նևրոտիկ խանգարումների վերաբերյալ հոգեկան առողջության մասնագետների, ինչպես նաև ընդհանուր պրակտիկայի բժիշկների  գիտելիքները, հաշվի առնելով, որ  վերջիններս իրենց աշխատանքի ընթացքում նույնպես առնչվում են այդ խնդիրներին (նևրոզների սոմատիկ դրսևորումների դեպքում, ինչպես նաև փսիխոզ կամ նևրոզ ունեցող անձի սոմատիկ հիվանդությունների դեպքում բժշկական օգնության ցուցաբերման ընթացքում)

Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1-ին հանդիպում 13.11.2017 Ժամը 17:30-19:30

Փսիխոտիկ  և նևրոտիկ խանգարումների համեմատական բնությագիրը: Վարող` Ս.Սուքիասյան

2-րդ հանդիպում 15.11.2017 Ժամը 17:30-19:30

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգեախտաբանական բնութագիրը` տագնապային և ֆոբիկ խանգարումներ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, դիսոցիատիվ խանգարում, նևրաստենիա: Վարող` Ս.Սուքիասյան

3-րդ հանդիպում 17.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոզների փսիխոֆարմակոթերապիա. պլյուսներ և մինուսներ: Վարող` Սուքիասյան

4-րդ հանդիպում 20.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոտիկ խանգարումների դեպքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ուղղությունների ընդհանուր բնութագիրը Վարող` Լ.Բաղդասայան

5-րդ հանդիպում 22.11.2017 Ժամը 17:30-19:30

Հոգեբանական խորհրդատվական տեխնիկաներ: Վարող` Լ.Կարապետյան

6-րդ հանդիպում 24.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոտիկ խանգարումների հոգեթերապիայի հոգեդինամիկ մոտեցման հիմունքները Վարող`Լ.Բաղդասարյան

Դասընթացի ավարտին կտրվեն Հավաստագրեր

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика