Ուշադրություն` Հոգեկան առողջության օրվան նվիրված Հայկական Հոգեբուժական Ասոցիացիայի, ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ և “Ամբրա” ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2017-2018թ.» աշխատաժողովի անցկացման վայրը փոխվել է: Նախկինում հայտարարված Կոնգրես հյուրանոցի փոխարեն, այն տեղի կունենա Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրի Միլանո սրահում հոկտեմբերի 16-ին ժամը 18:00: Հասցե` Երևան Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք (կրկեսի հարևանությամբ):

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Ռեքավերի Քոլեջը և «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն հրավիրում են մասնակցել Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված` «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2017-2018թ.»  աշխատաժողովին, որը տեղի կունենա Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրի Միլանո սրահում:

Հասցե` Երևան Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք (կրկեսի հարևանությամբ):

Մուտքն ազատ է:

Տեղեկությունների համար զանգահարել հեռ. 091 708 741

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված ` «Հոգեկան առողջության նորագույն մոդելները. Հայաստանի փորձը 2017-2018թ.»  աշխատաժողովի

ՕՐԱԿԱՐԳ

 

18:00-18:05   Ողջույնի խոսք բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյան

18:00-18:20- Ռեքավերի Քոլեջի գործունեության երկու տարվա արդյունքները և Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի ներկայացում: Վարող` Ռեքավերի Քոլեջի ղեկավար` հ.գ.թ. դոցենտ Լիլիթ Բաղդասարյան

18:20-18:30- Սպիտակի խնամքի տան մեկուկես տարվա ընթացքում կատարված աշխատանքները, համայնքային խնամքի տան ծրագրի ուժեղ կողմերը:

Վարող` Սպիտակի խնամքի տուն ծրագրի ղեկավար Վահագ Մաժինյան

18:30-18:40- “Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում” գրքի շնորհանդես: Վարող` ԵՊՀ-ի «Անձի հոգեբանության» ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյան

18:40-19:00- Հոգեկան առողջության տարբեր կազմակերպությունների գործունեության մեջ ընդգրկված անձանց կողմից պատկերված նկարների, գոբելենների և այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ցուցահանդես-վաճառքի մասնակիցներն են`

  •  Ռեքավերի Քոլեջի հավասար խորհրդատուներ,
  • Սպիտակի խնամքի տան բնակիչներ,
  • «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի սաներ,
  • «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի այցելուներ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք հեռ. 091 708 741:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика