Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը! Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը!

Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Ծրագրի անվանումն է “ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ”:

Այն բաղկացած է վեց  թեմաներից , որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է հինգ հանդիպում` շաբաթը երկու անգամ: Ծրագրի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Մասնակիցները կարող են գրանցվել ամբողջ ծրագրի համար կամ ընտրել առաջարկվող թեմաներից որևէ մեկը: Ունկնդիրները կստանան կամ կլրացնեն լոգոպեդական աշխատանքի համար անհրաժեշտ գործնական հմտություններ:

Դպրոցի կմեկնարկի   ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ  հնգօրյա դասընթացով:  Սպասում ենք ձեզ փետրվարի 20-ին ժամը 17:30 –ին :

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ

Ծրագիր 1 Լոգոպեդական գործնական աշխատանքի հիմունքները”:

Թեմա I. ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ

1.      Հնչյունային համակարգի ձևավորումն օնտոգենեզում: Հնչարտաբերման թերությունները որպես խոսքի տարբեր խանգարումների ախտանիշ:

2.      Սխալ հնչարտաբերման շտկման փուլերը և սկզբունքները:

3.      Սխալ հնչարտաբերման ձևավորման և շտկման առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

4.      Հնչարտաբերման շտկմանն ուղղված խաղեր և վարժություններ:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 2. ԽՈՍՔԱՅԻՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ և ՁԱՅՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ և ԶԱՐԳԱՑՈՒՄ

1.      Շնչառության և ձայնի առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

2.      Շնչառությունը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:

3.      Ձայնը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:

4.      Շնչառության և ձայնի կարգավորումը խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 3. ՀՆՉՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1.      Հնչութային գործընթացների բնութագիրը, զարգացումն օնտոգենեզում: Հնչութային թերզարգացման դրսևորումները և առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

2.      Հնչութային գործընթացների զարգացմանն ուղղված լոգոպեդական աշխատանքի բովանդակությունը:

3.      Հնչութային գործընթացների ոչ խոսքային նախադրյալների զարգացումը:

4.      Հնչութային գործընթացների զարգացման գործնական ուղիները:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 4. ԲԱՌԱՊԱՇԱՐԻ և ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1.      Բառապաշարի և քերականական կարողությունների զարգացումն օնտոգենեզում:

2.      Բառապաշարի զարգացման ուղիները:

3.      Քերականական կարողությունների զարգացման ուղիները:

4.      Բառապաշարը և քերականական կարողությունները զարգացնող խաղեր, խաղալիքներ և վարժություններ:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 5. ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1.      Ընթերցանության գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Ընթերցանության հմտությունների զարգացման ուղիները:

2.      Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:

3.      Ընթերցանության դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:

4.      Ընթերցանության հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 6. ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1.      Գրելու գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Գրելու հմտությունների զարգացման ուղիները:

2.       Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:

3.      Գրավորի դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:

4.      Գրելու հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:

5.      Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Դպրոցի ղեկավար Ժաննա Պայլոզյան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика