Ռեքավերի Քոլեջի (Recovery College) և Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի համագործակցությունը

Ռեքավերի Քոլեջի (Recovery College) և Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի համագործակցությունը:

Փետրվարի 29-ին Աուտիզմ ունեցող երեխաներին օգնության ցուցաբերման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացով (վարող կիրառական վարքային վերլուծության մասնագետ, հոգեբան Հայկանուշ Դիլանյան) մեկնարկեց Ռեքավերի Քոլեջի (Recovery College) և Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի համագործակցությունը:

Դասընթացից առաջ Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ի ղեկավար Տաթևիկ Ստեփանյանը և Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը բացման խոսքով ողջունեցին ներկաներին: Կարևոր ուղերձներից մեկը այն էր, որ միայն ընտանիքի բոլոր անդամների հոգեսոցիալական վերականգնողական աշխատանքներին ընդգրկման պայմաններում մենք կարող ենք հասնել մեծ արդյունքների երեխաներին օգնության ցուցաբերման հարցում:

Բարի երթ ենք մաղթում Step Forward Social NGO / «Քայլ առաջ» Սոցիալական ՀԿ-ին իր բոլոր նախաձեռնություններում:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика