Ռեքավերի քոլեջում դասավանդվող թեմաները

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋում դասավանդվող հիմանկան թեմաները

Դասերի տևողությունը 2ժամ

Դասերը ընթանում են երկու իրար հաջորդող հոսքերով:  Ընդհանուր 10 թեմա: Յուրաքանչյուր թեման 4 դասաժամ (0,5 կրեդիտ է): Ամբողջ ցիկլը, ներառյալ գործնական ինքնուրույն աշխատանքները 150 դասաժամ է: Յուրաքանչյուր թեմայի շուրջ առաջին հանդիպման ընթացքում տրվում են տեսական գիտելիքներ: Երկրորդ հանդիպման ընթացքում ունկնդիրները ծանոթանում են հոգեախտորոշման մեթոդներին և հնարավորություն են ստանում լրացնել որոշակի հոգեաշխտորոշիչ մեթոդիկաներ և ստանալ տեղեկություն սեփական հոգևիճակի մասին: Յուրաքանչյուր երրորդ հանդիպումը վարում է հավասար խորհրդատուն` անձ, որն ունի հոգեկան առողջության այս կամ այն խնդրի հաղթահարման հաջաղակ փորձ և ներկայացնում է իր վերականգնման պատմությունը, պատասխանում է առաջացող հարցերին: Վերջին հանդիպումը թեմայի շուրջ կրում է ամփոփիչ բնույթ: Յուրաքանչյուրը ներկայացնում է, թե ինչ է սովորել, որքանով են կիրառելի իր համար ստացված տեսական գիտելիքներն և գործնական հմտությունները: Քննարկվում են տարբեր դեպքեր, տրվում հնարավոր լուծումներ: Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցները կարող են ստանալ հավաստագիր այդ թեման լսելու վերաբերյալ: Իսկ Ռեքավերի քոլեջի բոլոր դասաժամերին մասնակցելով մասնակցները ստանում են Ավարտական հավաստագիր

Քննարկումների հիմանական թեմաներն են`

  • Անձի հոգեբանական ռեսուրսների օգտագործումը հոգեկան առողջության պահպանման համար
  •  Հոգեկան առողջություն, հոգեկան առողջության խանգարում, հոգեկան հիվանդություն
  • Կպչուն մտքեր և գործողություններ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ)՝ ձևավորման մեխանիզմներ, հաղթահարման ուղիներ
  • Տագնապային խանգարման առանձնահատկությունները և հաղթահարումը
  • Հասկացություն սթրեսի, սթրեսի կառավարման և սթրեսակայունության մասին
  • Վախերի և ֆոբիաների ձևավորման մեխանիզմները, հաղթահարման ուղիները
  • Ագրեսիան և նրա հաղթահարման կարևորությունը հոգեկան առողջության պահպանման համար
  • Դեպրեսիա, հաղթահարման ուղիները
  • Ինչ է շիզոֆրենիան, հոգեսոցիալական վերականգնումը և ինքնակարգավորումը
  • Հոգեթերապիայի մոտեցումներ առավելություններ և կիրառման ուղիներ

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика