Սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-15:30 նոր դասընթաց Ռեքավերի Քոլեջում`” ԱՈՒՏԻԶՄ. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ”: Դասընթացը բաղկացած է թրեյնինգների ընթացքում մասնակիցների կողմից ամենահաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխաններից:

Սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-15:30 նոր դասընթաց Ռեքավերի Քոլեջում`” ԱՈՒՏԻԶՄ. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ”: Դասընթացի ընթացքում մասնագետները կպատասխանեն հաճախ հնչող հարցերին:

Այդ հարցերն են`

1. Ինչպիսի՞ն է աուտիզմ ունեցող երեխաների խոսքի զարգացման մեխանիզմը։

2. Ինչպե՞ս հաղթահարել էխոլալիաները։

3. Ինչպիսի՞ խաղեր կիրառել աշխատանքի սկզբնական փուլում։

4. Ինչպիսի մեթոդներկիրառել աուտիզմ ունեցող երեխաների ագրեսիվ վարքագիծը նվազեցնելու նպատակով։

5. ԻՆչպե՞ս երեխային սովորեցնել օգտվել գարշոկից, տակը չանել։

6. Ինչպե՞ս կառավարել երեխայի վարքը փողոցում կամ զվարճանքի կենտրոններում։

7. Ինչպես զարգացնել աուտիզմ ունեցող երեխաների խոսքի ընկալումը, հաղորդակցումը և խոսքը։

8. Ինչպե՞ս ձևավորել ամոթի զգացումը, կարգավորել քնի ռեժիմը։ Ինչպե՞ս երեխայի առանձնահատկությունը օգտագործել մասնագիտության ընտրության համար։ Որո՞նք են աուտիզմի առաջացման պատճառները։

9. Ինչպե՞ս աուտիզմ ունեցող երեխային սովորեցնել ընտանիք, ընկեր հասկացությունները, վտանգի զգացումը։

10.Ինչպե՞ս խթանել երեխայի ԵՍ-ի ընկալման զարգացմանը։

11. Ինչպե՞ս ընտրել ճիշտ խաղեր աուտիզմ ունեցող երեխաների համար։

Դասընթացը կվարեն

ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, լոգոպեդ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը

ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика