1988թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍՏԱՏԻԿԱ ԵՎ ԴԻՆԱՄԻԿԱ

Ուսումնասիրության երկրորդ մասը նվիրված է Սպիտակի երկրաշարժից տուժածների հետազոտությանը, որոնք դիմել էին ընդհանուր տիպի հիվանդանոց: Այդ հիվանդների 70%-ի մոտ հայտնաբերվել էին հոգեկան խանգարումներ՝ ձգձգվող ռեակտիվ վիճակների, ռեակտիվ խթանված նևրոզանման խանգարումների և էնդոգեն դեպրեսիաների ձևով: Կլինիկական պատկերները հիմնականում դրսևորվում էին ասթենիկ, դեպրեսիվ-հիպոխոնդրիկ և հիսթերոֆորմ խանգարումներով: Անկախ նոզոլոգիական պատկանելիությունից և համախտանիշային ձևավորումից այդ խանգարումները արտահայտվում էին երեք փոխկապակցված և փոխպայմանավորված բաղադրամասերից՝ զգացողություններ, աֆեկտ և հիպոխոնդրիկ դրսևորումներ: Սրանց համակցությունները խանգարումներին տալիս են սոմատոֆորմ բնույթ:
Առանձնացվել են պաթոգենետիկ առումով նշանակալից գործոնները: Ցույց է տված հոգեբուժական և բժշկա-հոգեբանական օգնության օղակի ստեղծման անհրաժեշտությունը: Կատարված է նաև հետաղետային հասարակության զարգացման վերլուծություն:

Շարունակությունը այստեղ՝  Journal 2016—19-34

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика