2018-ը ՑԱՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԱՐԻ. ՍՑԿԿ-ի 2018թ.-ի ձեռքբերումները
Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան, Ցավի Եվրոպական ֆեդերացիան, Ցավի ուսումնասիրման ռուսական ասոցիացիան հայտարարել են 2018-ը ՑԱՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԱՐԻ:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնը նույնպես միացել է այս նախաձեռնությանը և մինչ տարեվերջ պարբերաբար կազմակերպել միջոցառումներ և հարցազրույցներ, որոնք կնպաստեն ցավի վերաբերյալ`
· Հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:
· Պացիենտների իրազեկվածության ապահովմանը:
· Մասնագետների կրթության զարգացմանը:
Ընդդեմ ցավի համաշխարհային օրվա խորագրով կազմակերպված միջոցառումների շարքը`
– «ՑԱՎ. ժամանակակից մոտեցումներ» թեմայով սեմինար
– «ՑԱՎԸ հոգեբուժության տեսանկյունից» սեմինար
– Հոգեմարմնական դրսևորումներ. արտթերապևտիկ ախտորոշում, մարմնակողմնորոշիչ թերապիա թրենինգ
– «Ցավի հոգեբանություն» սեմինար
– «Ցավի հոգեբանական ասպեկտները» հարցազրույց
– «Ցավը սթրեսի մարմնական դիմակն է» հարցազրույց
– «Հուզական ոլորտ և ցավի դրսևորումներ» ռադիո քննարկում
– «Հոգեմարմնական առողջություն» աշխատաժողով
Մասնակցություն`
ԱԿԱԴԵՄԻԱ. ցավ և պոդագրա N:1 միջոցառում, մայիսի 18-19, 2018թ. Երևան
MANAGE PAIN 9-րդ միջազգային կոնգրես, նոյեմբեր 15-17, 2018 ք. Մոսկվա