Lilit Amirzadyan

Հետաքրքիր փաստ երևակայության մասին

Աղբյուր՝ Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան   Երևակայությունը մարդու հոգեկանի յուրահատուկ կողմն է: Այն առանձնանում է հոգեկան այլ գործընթացներից, բայց միաժամանակ միջակա դիրք է գրավում ընկալման, մտածողության և հիշողության միջև: Երևակայությունը բնորոշ է միայն մարդուն: Դրա շնորհիվ է մարդը ստեղծագործում, պլանավորում և վարում իր գործունեությունը: Թե՛ նյութական, թե՛ հոգևոր մշակույթը մարդու երևակայության և …

Հետաքրքիր փաստ երևակայության մասին Read More »

ՇԱՄԱՆԻԶՄԸ, ՆԵՈՇԱՄԱՆԻԶՄԸ ԵՎ ՇԱՄԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

        Հոդվածում ներկայացվում են շամանիզմի էությունը, հիմնական գաղափարները, հիվանդությունների առաջացման և բուժման շամանական «կոնցեպցիաները»։ Քննվում են նաև շամանների անձի բնութագրերը, ինչպես նաև նրանց նախապատրաստման առանձնահատկությունները։ Նկարագրվում են շամանզիմի բուժման մեթոդները և դրանց հարմարեցումը ժամանակակից հոգեթերապևտիկ պրակտիկայում։ Ներկայացվում են նաև նեոշամանիզմի առանձնահատկությունները։ Շարունակությունը այստեղ՝  Journal_N3-35-39

Գյուրջիևյան ակումբի բացում

  Հունվարի 23-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ Գյուրջիևյան ակումբի բացումը։ Քննարկվեցին ակումբի գործունեության նպատակները, հիմնական ուղղությունները։ Որոշվեց շեշտերից մեկը դնել ուսմունքի այն կետերի վրա, որոնք կապված են մարդու հոգեկան առողջության, ինքնաճանաչման, ինքնագիտակցման և հետևաբար կյանքի որակի բարձրացման հետ։

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդվածում քննարկվում է հատուկ կարիքներով երեխայի հիվանդության նկատմամբ ծնողների վերաբերմունքի դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացում: Հոդվածում ներկայացված է նաև հայ ընտանիքներում հատուկ կարիքներով երեխաների հիվանդության, զարգացման արատի նկատմամբ ծնողների  վերաբերմունքի հետազոտության արդյունքները, հայրերի և մայրերի վերաբերմունքի դրսևորման  համեմատական վերլուծությունը: Շարունակությունը այստեղ՝  Journal_N3-26-34

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Բացահայտել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման  արդյունքում առաջացող ինքնության ճգնամերը և այլ բարոյահոգեբանական խնդիրներ հասարակության մեջ: Որպես հետազոտության նյութ ծառայում են նշված խնդիրների ուսումնասիրությամբ հայտնի գիտնականների մենագրություններ և հոդվածներ: Հետազոտության հիմնական մեթոդներն են համեմատությունը և անալիզը: Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ ազդեցությունը մարդու և հասարակության հոգեկան հավասարակշռության վրա, ինչը մարդու մոտ առաջացնում է, մասնավորապես, ցանկությունները և …

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ Read More »

Հոգեբանալի հաղորդման հյուրն է`Արմեն Սողոյանը

Հոգեբանալի հաղորդման հյուրն է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիցիայի նախագահ, բ․գ․թ․ Արմեն Սողոյանը։ Հաղորդումը կարող եք նայել հետևյալ հղումով`

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

Ք.Վ. Նիկողոսյան Նեոնատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան Գրականության տվյալների համաձայն վարքագծային խանգարումներն անհասության հաճախակի երկարաժամկետ բարդություններից են: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել անհաս ծնված երեխաների վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ խնդիրները վաղ հասակում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ, ի տարբերություն հրապարակված տվյալների, անհաս և հասուն ծնված երեխաների խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, անհասների մոտ զարգացման …

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ Read More »

Հետաքրքիր փաստ ուշադրության մասին

Աղբյուր՝ Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան   Ուշադրությունը բնութագրում է հոգեկան գործընթացների դինամիկան: Ուշադրությունը գիտակցության կենտրոնացումն ու ուղղվածությունն է դեպի որևէ առարկա կամ երևույթ, որն այս կամ այն նշանակությունն ունի մարդու համար: Իսկ ինչո՞ւ է մարդն իր հոգեկան գործունեությունը կենտրոնացնում և ուղղորդում կոնկրետ այդ օբյեկտի կամ երևույթի վրա: Ինչո՞ւ է մարդն ուշադիր մի …

Հետաքրքիր փաստ ուշադրության մասին Read More »

ԱՆՁԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում զետեղված է որոշումների ընդունման համակարգի հոգեբանական բաղադրիչի ախտորոշման մեթոդաբանական առանձնահատկությունների վերլուծությունը: Ցույց է տրված որոշումների ընդունման անձնային գործոնների ախտորոշիչ գործիքակազմի կիրառման հնարավորությունները և ուղիները: Հայտնաբերված է, որ որոշումների ընդունման գործընթացի տարբեր փուլերում որոշիչ դեր են խաղում անձնային տարաբնույթ առանձնահատկություններ, որոնք հնարավոր է ախտորոշել համալիր մեթոդների կիրառմամբ: Շարունակությունը այստեղ՝ Journal_N3-4-11

Яндекс.Метрика