2021

Պատմական օր Հոգեկան առողջության ոլորտում

Պատմական օր Հոգեկան առողջության ոլորտում ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ պետպատվերի շրջանակներում։ Այսօր կայացավ ՀՀ կառավարության կողմից ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ համար հայտարարված մրցույթը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամն է, որ պետությունը գումար է հատկացնում հոգեբանական աջակցության համար, այն էլ այսպիսի մասշտաբային ծավալներով։ Սա չափազանց մեծ ներդրում է և՛ թիրախ խմբերի, և՛ հասարակության …

Պատմական օր Հոգեկան առողջության ոլորտում Read More »

Ավարտվեց Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները դասընթացը

Մարտի 4-ին Սթրեսի կառավարում թեմայով դասախոսությամբ ավարտվեց Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները” յոթօրյա դասընթացը, որին մասնակցում էին Երևան քաղաքի ԱԱՊ օղակի բժիշկները և ոլորտի այլ մասնագետներ։ Ինչպես և նախատեսված էր դասընթացի ժամանակ ներկայացվեցին «Մարմնի և հոգեկանի փոխհարաբերությունը՝ սոմատոփսիխիկ և փսիխոսոմատիկ խանգարումները», «Փսիխոսոմատիկ խանգարումների դասակարգումները, կոնցեպցիաները», «Անձնային առանձնահատկությունները և ներանձնային կոնֆլիկտները հոգեմարմնական խանգարումների դեպքում», «Առաջնային օղակում կիրառելի …

Ավարտվեց Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական բժշկության) հիմունքները դասընթացը Read More »

Առաջին անգամ ՀՀ պատմության ընթացքում

Առաջին անգամ ՀՀ պատմության ընթացքում, պետությունը լուրջ քայլ է կատարել պատերազմի հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ։ Եվ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ունեցող, երկարատև աշխատանքային ճանապարհ անցած ութ կազմակերպություններ միավորող կոնսորցիումը դիմեց ՀՀ ԱԻՆ կողմից հայտարարված մրցույթին։ Կազմակերպությունների մասնագետների մեծ մասը պատերազմի սկզբից մինչ այժմ էլ շարունակում են անվճար հոգեբանական օգնություն բոլոր խոցելի խմբերին եւ …

Առաջին անգամ ՀՀ պատմության ընթացքում Read More »

«Խոշոր պլան»․ Պատերազմից հետո ապրելու բանաձևը

«Ինչպե՞ս շարունակել կյանքը պատերազմից հետո»՝ այս հարցը շատերս ենք ինքներս մեզ տվել ու չգտել պատասխանը։ Հետպատերազմյան սթրեսի հաղթահարման ուղիները, հոգեբանական աջակցության պետական ծրագիրը քննարկել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» հոգեբան, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի և սոցաշխատող Լուսյա Գավուկչյանի հետ։ Հղումը այստեղ՝ «Խոշոր պլան»․ Պատերազմից հետո ապրելու բանաձևը  

Հոգեկան առողջություն․ ինչու է համաճարակը խթանում հոգեբանության մասնագիտության շրջանավարտների պահանջարկը

  Հոգեկան առողջության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը մեծացրել է հոգեբանություն ուսումնասիրելու նկատմամբ հետաքրքրությունը Էբբի Յանգ-Փաուել Վերջերս բարեգործական կազմակերպությունները զգուշացրել էին, որ Մեծ Բրիտանիան Covid-19-ի արդյունքում կանգնած է հոգեկան առողջության ճգնաժամի առաջ։ Ըստ Հոգեկան առողջության կենտրոնի, սա նշանակում է, որ հաջորդ տարիներին միայն Անգլիայում ավելի քան 10 միլիոն մարդ Covid-19-ի արդյունքում հոգեկան առողջության աջակցության կարիք կունենա։ …

Հոգեկան առողջություն․ ինչու է համաճարակը խթանում հոգեբանության մասնագիտության շրջանավարտների պահանջարկը Read More »

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

  Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացնի «Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական) բժշկության հիմունքները» թեմայով յոթնօրյա դասընթաց՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, թմրաբանների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։ Դասընթացների մեկնարկը տրվել է այսօր՝ փետրվարի 22-ին, Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո դահլիճում։ Նպատակն …

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար Read More »

“Երեխաների աջակցության կենտրոն” Հիմնադրամի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր

2021-ի փետրվարի 16-ին “Երեխաների աջակցության կենտրոն” Հիմնադրամի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։ Այսուհետ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մանկական հոգեբանները կլինիկական և մանկական հոգեբան, հ․գ․թ․ Լիլիթ Կարապետյանի ղեկավարությամբ կազմակերպելու և իրականացնելու են հոգեբանական ծառայություն “Երեխաների աջակցության կենտրոնի” երեխաների և դեռահասների համար։ Այս իրադարձությունը կարևոր քայլ է հոգեսոցիալական ոլորտում գործող կազմակերպությունների միջև համագործակցության մեկնարկի և …

“Երեխաների աջակցության կենտրոն” Հիմնադրամի և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր Read More »

Պարտվածի հոգեբանությունը ձեռնտու է միայն հաղթողին

Պարտվածի հոգեբանությունը ձեռնտու է միայն հաղթողին. Քովիդից ու առավել ևս՝ պատերազմից հետո գրեթե բոլորս խորը սթրեսի և դեպրեսիայի մեջ ենք, կա վիճակագրություն: Սա որոշ դեպքերում արտահայտվում է անտարբերությամբ և պարփակվածությամբ: Ի՞նչ է խորհորդ տալիս և հորդորում մասնագետը։ Հղումը այստեղ՝  

Հոգեբանական խմբակ-դասընթացը անգլերենով

Փետրվարի 10-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում մեկնարկեց Հոգեբանական խմբակ-դասընթացը անգլերենով։  Եթե ցանկանում եք զարգացնել, հարստացնել և նորացնել ձեր հոգեբանական գիտելիքները անգլերենով ու նաև ամրապնդել անգլերենի իմացությունը, հրավիրում ենք Հոգեբանական խմբակ-դասընթացի անգլերենով:  Առաջիկա քննարկվող թեմաները՝ • Ինչ է հոգեբանությունը, • Ինքնաներկայացման հմտություններ, • Հոգեկանի կառուցվածք , • Հոգեկան գործընթացներ, • Հոգեբանակության ազդեցիկ ուղղություններ ( հոգեվերլուծություն, վարքաբանական ուղղություն, կոգնիտիվ հոգեբանություն, հումանիստական …

Հոգեբանական խմբակ-դասընթացը անգլերենով Read More »

Яндекс.Метрика