Քոլեջի նորությունները

Ինչպես օգնել բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սոցիալական միջավայրերում։

Այսօր Տյուտորի/անձնական օգնականի դպրոցում դասավանդող դասախոս էրգոթերապիայի մագիստրոս, ՀԱՍԿ սոցիալ կրթական աջակցության կենտրոնի հիմնադիր էրգոթերապիստ Մերի Ավետիսյանը ներկայացրեց թե ինչպես օգնել բարդ և բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սոցիալական միջավայրերում։ Մասնակիցները ստացան ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքներ:

Հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրները

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար Արմեն Սողոյանը և Հոգեսոցիալական կարգաորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող Լիլիթ Բաղդասարյանը ներկայացնում են հոգեկան առողջության ոլորտի արդի խնդիրները Նուռ TV_ին։

«Ինչպես կանխարգելել սուիցիդը»

«Ինչպես կանխարգելել սուիցիդը» դասախոսությունը կայացավ ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դահլիճում 08.05.2023թ ։ Ներկայացվեց սուիցիդ երևույթը, պատճառները, նախանշանները, տեսությունները,սուիցիդալ մտադրությունները հասկանալու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու միջոցները։ Մասնակցեցին ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնց հետաքրքրում են հասարակության և անհատների հոգեկան առողջության հիմնահարցերը։ Հանդիպումը կազմակերպված էր ԵՊՀ-ի Ուսխորհրդի նախաձեռնությամբ, այն վարեց ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Անտիսուիցիդ» սուիցիդի …

«Ինչպես կանխարգելել սուիցիդը» Read More »

«Ներածություն Փսիխոսոմատիկա. Ախտորոշում ԵՎ Թերապիա»

Ապրիլի 3-ին և 4-ին կայացավ «Ներածություն Փսիխոսոմատիկա. Ախտորոշում ԵՎ Թերապիա» դասընթացը։ Դասընթացին մասնակցեցին բժիշկներ և հոգեբաններ։ Մասնակիցները կստանան 4 ՇՄԶ կրեդիտ։

ՇՈՒՐՋԾՆՆԴՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ «ԱՆՀՈԳ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ»

ՇՈՒՐՋԾՆՆԴՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ «ԱՆՀՈԳ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ հերթական դասընթացը կայացավ 28.04.2023թ. Էջմիածնի բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայում: Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, «Շուրջծննդյան հոգեբանություն» գրքի հեղինակ, Աննա Բադալյանը և Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը ապագա մայրիկներին ներկայացրեցին հղիության հոգեբանական առանձնահատկություններն ու հավանական խնդիրները և դրանց հաղթահարման հնարավորությունները:

Մարտունու ծննդատանը կայացավ “Անհոգ մայրություն” ծրագրի առաջին հանդիպումը ապագա մայրիկների հետ

Մարտունու ծննդատանը կայացավ “Անհոգ մայրություն” ծրագրի առաջին հանդիպումը ապագա մայրիկների ինչպես նաև ապագա տատիկների հետ։ Հանդիպումը վարեց “Շուրջծննդյան հոգեբանություն” գրքի հեղինակ, ՀՍԿԿ “Անհոգ մայրություն” ծրագրի ղեկավար Աննա Բադալյանը։ “Անհոգ մայրություն” ծրագիրը մեր կենտրոնի նվերն է մայրանալ պատրաստվող մեր հայրենակիցներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության Նախարարության հետ համագործակցության շրջանակներում։

Հոգեբանական խորհրդատվության հմտություններ տեսագործնական դասընթաց

Այսօր՝ հունիսի 17-ին Ռեքավերի Քոլեջում ավարտվեց Հոգեբանական խորհրդատվության հմտություններ տեսագործնական դասընթացը։ Շնորհակալ ենք ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ՝ հ․գ․թ․, դոցենտ Նարինե Խաչատրյանին անչափ կարևոր գիտելիքի և հմտությունների փոխանցման համար։ Շնորհավորում ենք մասնակիցներին ստացված գիտելիքների և հավաստագրերի կապակցությամբ և մաղթում բարի ընթացք հոգեբանական խորհրդատվության ասպարեզում!

«Կոգնիտիվ հոգեթերապիայի և արտթերապիայի տեխնիկաների կիրառումը տագնապների և վախերի հաղթահարման գործընթացում»

Ռեքավերի Քոլեջում մայիսի 15-ին և 16-ին առցանց ձևաչափով կայացավ «Կոգնիտիվ հոգեթերապիայի և արտթերապիայի տեխնիկաների կիրառումը տագնապների և վախերի հաղթահարման գործընթացում» դասընթացը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ սիրելի դասախոսներ, Լիլիթ Կարապետյանին և Ալվինա Հայրապետյանին անչափ կարևոր և հետաքրքիր նյութի մատուցման համար!!!!

Яндекс.Метрика