Գիտական հրապարակումներ

ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Ժամանակակից հասարակությունը թելադրում է կնոջ գեղեցկության խիստ որոշակիստանդարտներ: Վերջիններիս չհամապատասխանելը առաջ է բերում հոգեկան այնպիսիլարվածությունը, որի հետևանքով լիովին առողջ և ֆիզիկական թերություն չունեցող կինը պատրաստ է դիմել վիրահատական միջամտության: Հաշվի առնելով խնդրի արդիական լինելը նաև մեր հասարակության մեջ` փորձ է կատարվել ուսումնասիրել էսթետիկ վիրաբուժության դիմող կանանց սոցիալ-հոգեբանական բնութագիրը: Ուսումնասիրվել են միջանձնային հարաբերությունների և սոցիալական հարմարման …

ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՂ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Read More »

ՎԱԼԻԴԱՑՎԱԾ ՊՍԻԽՈՄԵՏՐԻԿ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ ԴԵՐԸ ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈւՂՈւ ՖՈւՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈւՄՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԱԿՆԱՐԿ)

Ստամոքս-աղիքային ուղու ֆունկցիոնալ խանգարումների (ՍԱՈւՖԽ) հասկացությունն իր մեջ միավորում է բազմաթիվ ախտանիշներ, որոնք կապված են տրակտի տարբեր հատվածների ֆունկցիայի խանգարման հետ: Այս հիվանդությունները բավականին տարածված են. Այսպես, գրգռված աղիքի համախտանիշի և ֆունկցիոնալ դիսպեպսիայի տարածվածությունը տարբեր բնակչություններում կազմում է մոտ 10%: Նկարագրված է ՍԱՈւՖԽ հիվանդների մոտ ուղեկցող հոգեբանական խանգարումների բարձր հաճախականությունը: Առաջնային բուժօգնության պրակտիկայում առավել հաճախ …

ՎԱԼԻԴԱՑՎԱԾ ՊՍԻԽՈՄԵՏՐԻԿ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ ԴԵՐԸ ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈւՂՈւ ՖՈւՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈւՄՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԱԿՆԱՐԿ) Read More »

ՇԱՄԱՆԻԶՄԸ, ՆԵՈՇԱՄԱՆԻԶՄԸ ԵՎ ՇԱՄԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

        Հոդվածում ներկայացվում են շամանիզմի էությունը, հիմնական գաղափարները, հիվանդությունների առաջացման և բուժման շամանական «կոնցեպցիաները»։ Քննվում են նաև շամանների անձի բնութագրերը, ինչպես նաև նրանց նախապատրաստման առանձնահատկությունները։ Նկարագրվում են շամանզիմի բուժման մեթոդները և դրանց հարմարեցումը ժամանակակից հոգեթերապևտիկ պրակտիկայում։ Ներկայացվում են նաև նեոշամանիզմի առանձնահատկությունները։ Շարունակությունը այստեղ՝  Journal_N3-35-39

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՆՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդվածում քննարկվում է հատուկ կարիքներով երեխայի հիվանդության նկատմամբ ծնողների վերաբերմունքի դերն ու նշանակությունը երեխայի դաստիարակության, անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացում: Հոդվածում ներկայացված է նաև հայ ընտանիքներում հատուկ կարիքներով երեխաների հիվանդության, զարգացման արատի նկատմամբ ծնողների  վերաբերմունքի հետազոտության արդյունքները, հայրերի և մայրերի վերաբերմունքի դրսևորման  համեմատական վերլուծությունը: Շարունակությունը այստեղ՝  Journal_N3-26-34

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Բացահայտել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման  արդյունքում առաջացող ինքնության ճգնամերը և այլ բարոյահոգեբանական խնդիրներ հասարակության մեջ: Որպես հետազոտության նյութ ծառայում են նշված խնդիրների ուսումնասիրությամբ հայտնի գիտնականների մենագրություններ և հոդվածներ: Հետազոտության հիմնական մեթոդներն են համեմատությունը և անալիզը: Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ ազդեցությունը մարդու և հասարակության հոգեկան հավասարակշռության վրա, ինչը մարդու մոտ առաջացնում է, մասնավորապես, ցանկությունները և …

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻՈՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ Read More »

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

Ք.Վ. Նիկողոսյան Նեոնատոլոգիայի ամբիոն, ԵՊԲՀ, Երևան, Հայաստան Գրականության տվյալների համաձայն վարքագծային խանգարումներն անհասության հաճախակի երկարաժամկետ բարդություններից են: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել անհաս ծնված երեխաների վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ խնդիրները վաղ հասակում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ, ի տարբերություն հրապարակված տվյալների, անհաս և հասուն ծնված երեխաների խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, անհասների մոտ զարգացման …

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ Read More »

ԱՆՁԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում զետեղված է որոշումների ընդունման համակարգի հոգեբանական բաղադրիչի ախտորոշման մեթոդաբանական առանձնահատկությունների վերլուծությունը: Ցույց է տրված որոշումների ընդունման անձնային գործոնների ախտորոշիչ գործիքակազմի կիրառման հնարավորությունները և ուղիները: Հայտնաբերված է, որ որոշումների ընդունման գործընթացի տարբեր փուլերում որոշիչ դեր են խաղում անձնային տարաբնույթ առանձնահատկություններ, որոնք հնարավոր է ախտորոշել համալիր մեթոդների կիրառմամբ: Շարունակությունը այստեղ՝ Journal_N3-4-11

1988թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍՏԱՏԻԿԱ ԵՎ ԴԻՆԱՄԻԿԱ

Ուսումնասիրության երկրորդ մասը նվիրված է Սպիտակի երկրաշարժից տուժածների հետազոտությանը, որոնք դիմել էին ընդհանուր տիպի հիվանդանոց: Այդ հիվանդների 70%-ի մոտ հայտնաբերվել էին հոգեկան խանգարումներ՝ ձգձգվող ռեակտիվ վիճակների, ռեակտիվ խթանված նևրոզանման խանգարումների և էնդոգեն դեպրեսիաների ձևով: Կլինիկական պատկերները հիմնականում դրսևորվում էին ասթենիկ, դեպրեսիվ-հիպոխոնդրիկ և հիսթերոֆորմ խանգարումներով: Անկախ նոզոլոգիական պատկանելիությունից և համախտանիշային ձևավորումից այդ խանգարումները արտահայտվում էին երեք …

1988թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍՏԱՏԻԿԱ ԵՎ ԴԻՆԱՄԻԿԱ Read More »

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՆձՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդվածում ներկայացվում է հոգեվերլուծության ձևավորման պատմությունը՝ որպես նևրոտիկ խանգարումների դեպքում կիրառվող առաջին ոչ-դեղորայքային բուժման մեթոդի, ինչպես նաև նկարագրվում են հոգեթերապևտիկ այս մեթոդի ժամանակակից տեսությունը, տեխնոլոգիան և կլինիկական դրսևորումները: Հոդվածը պարունակում է. ա) հոգեվերլուծողի ուսուցման կառուցվածքը, բ) վերջինիս կայացման և մասնագիտացման առանձնահատկությունները, գ) մասնագիտական կողմնորոշման կարևորությունը, դ) հոգեվերլուծական բուժման գործընթացի որոշ բնութագրիչներն ու առանձնահատկությունը: Հոդվածի եզրափակիչ …

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՆձՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Read More »

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդվածում ներկայացվում է սոցիալական կարծրատիպերի և անձնային աճի փոխազդեցությունը: Ենթադրվում է, որ գոյություն ունի փոխկապակցվածություն և փոխպայմանավորվածություն անձի կարծրատիպայնության և անձնային աճի միջև: Որքան բարձր է անձնային աճի մակարդակը, այնքան ցածր է նրա կարծրատիպային պատկերացումների արտահայտվածության մակարդակը և ընդհակառակը: Շարունակությունը այստեղ

Яндекс.Метрика