2015

Սոցիալական աշխատողի դերը հոգեկան առողջության ոլորտում

Փետրվարի 26, 27-ին կենտրոնի պրակտիկանտների վերջին այցելության օրը տեղի ունեցավ սեմինար քննարկում “Սոցիալական աշխատողի դերը հոգեկան առողջության ոլորտում” թեմայով: Քննարկվեցին Սոցիալական աշխատողի հիմնական դերերը, ֆունկցիաները: Անդրադարձ կատարվեց աշխատանքում հանդիպող որոշակի դժվարություններին, ինչպես նաև քննարկվեցին մի քանի այցելուների հիմնախնդիրներ, իհարկե (պահպանելով մասնագիտական էթիկան): Դասախող՝ Լիանա Համլետի Հովհաննիսյան

Մանկական լուսանկարչության հոգեբանական ասպեկտները

Փետրվարի 24–ին կայացավ “Մանկական լուսանկարչության հոգեբանական ասպեկտները” թեմայով սեմինարը: Քննարկվեցին մանկական լուսանկարչության հիմնական առանձնահատկությունները և դժվարությունները, ինչպես նաև տարիքային հոգեբանական առանձնահատկությունների դերը լուսանկարչի աշխատանքում: Երիտասարդ լուսանկարիչները ներկայացրին իրենց պրակտիկ աշխատանքում հանդիպող որոշ դժվարություններ, որոնց լուծումները հոգեբանական տեսանկյունից լուսաբանվեցին մասնակիցների հետ միասին: Սեմինարը վարեց՝ հ.գ.թ. Սոնա Հարությունյանը:

«Սիրո իմաստն ու դերը մեր կյանքում»

Փետրվարի 14-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի ունեցավ «Սիրո իմաստն ու դերը մեր կյանքում» թեմայով բաց դասախոսություն-քննարկումը: Մասնակցեցին Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատությունների ուսանողները: Բաց դասախոսությունը վարեց հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը Քննակումը ամփոփվեց Էրիխ Ֆրոմմի այն մտքով, որ ՍԵՐԸ դա «միակ բավարար պատասխանն է մարդու գոյության իմաստի մասին հարցին…»

ՍԵՄԻՆԱՐ ԼՈւՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հունվարի 30-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ “Հոգեբանության դերը լուսանկարչության մեջ” թեմայով սեմինարը: Երիտասարդ լուսանկարիչները ծանոթացան լուսանկարչի հոգեբանական առանձնահատկությունների, լուսանկարի մեջ գույների նշանակության, լուսանկարիչ-լուսանկարվող հարաբերության հոգեբանական ասպեկտների հետ:

Ցավի ախտորոշման դասընթաց

Հունվարի  20-22-ին կայացավ “Ցավի կլինիկական և հոգեբանական ախտորոշման դերը” թեմայով առաջին դասընթացը (դասընթացավար` հ.գ.թ. Սոնա Հարությունյան): Մասնակիցները  յուրացրեցին ցավի ախտորոշման կլինիկական սկզբունքները և հոգեբանական ախտորոշման հիմնական մեթոդները: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագիր:

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ առաջին արտասահմանյան ուսանողը

Սկսած հունիսի 28-ից Հայաստանում է Ուկրաինայի Սմելո քաղաքի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Տատյանա Մորոզը, որի այցի հիմնական նպատակն է մասնակցել ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ վերապատրաստման դասընթացին և ծանոթանալ Քոլեջի կառուցվացքին` Ուկրաինայում նմանատիպ հոգեսոցիալական վերականգնողական և մասնագիտական վերապատրաստողական միջոցառման կազմակերպման համար: Հիշեցնենք որ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ հոգեկան առողջության ոլորտում ծառայության նոր ձև է, և ՀՀ-ում գործում է սկսած 2015թվականից ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ …

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ առաջին արտասահմանյան ուսանողը Read More »

Яндекс.Метрика