«Անձի խանգարումներ (ժամանակակից պատկերացումներ կլինիկայի, դինամիկայի և հոգեսոցիալական թերապիայի սկզբունքների մասին)» տեսական դասընթաց։

«Անձի խանգարումներ (ժամանակակից պատկերացումներ կլինիկայի, դինամիկայի և հոգեսոցիալական թերապիայի սկզբունքների մասին)» տեսական դասընթաց։
Այն կվարի մեր հայրենակից, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբույժ, Մոսկվայի քաղաքային Փսիխոէնդոկրինոլոգիական Կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ստեփան Նարբեի Մաթևոսյանը:
Սեպտեմբերի 24, 25, 26-ին
Lectures cycle on “Personality disorders (modern understanding of the clinical picture, dynamics and the principles of the psychosocial therapy)”
Թիրախային լսարան՝ հոգեբույժներ, հոգեթերապևտներ, նյարդաբաններ, թմրաբաններ, կլինիկական հոգեբաններ։ Մասնակիցները կստանան ԱՆ ՇՄԶ կրեդիտներ
Դասախոսությունների ցիկլի ծրագիր
Սեպտեմբերի 24, 17:00-19:00
1-ին հանդիպում՝ դասախոսության ընթացքում կներկայացվեն անձի խանգարումների սահմանման հիմնահարցերը, էթիոպաթոգենեզը, ախտորոշումը, հիմնական դրույթները։. Կներկայացվեն անձի խանգարումների տեսակները, սիմպտոմները և նշանները։
Սեպտեմբերի 25, 17:00-19:00
2-րդ դասախոսության մեջ կներկայացվեն հետևյալ անձի խանգարումների կլինիկական բնութագրերը՝ հակասոցիալական, պարանոիդ, շիզոիդ, տագնապային-կասկածամիտ, հիստերոիդ, օբսեսիվ-կոմպուլսիվ, կախվածության, պասիվ-ագրեսիվ և նարցիսիկ; կնկարագրվեն դիագնոստիկ չափանիշները, վարքային ստերեոտիպերը, ինչպես նաև այդ վիճակների կոմպենսացիայի/դեկոմպենսացիայի պայմաններն ու գործոնները, հոգեսցիաական թերապիայի սկզբունքները։
Սեպտեմբերի 26, 17:00-19:00
3-րդ դասախոսությունը նվիրված է անձի սահմանային խանգարմանը (ПРЛ), նրա կլինիկական կառուցվացքի և դինամիկայի առանձնահատկություններին։ Հատուկ նշանակություն է տրվում անձի սահմանային խանգարումների և բիպոլյար խանգարման դիֆերենցիալ ախտորոշմանը։ Կներկայացվեն անձի սահմանային խանգրումների թերապիայի մոտեցումները։
Հասցե՝ Նալբանդյան 47
Հեռ․ 099544477
Մասնակցության վճարը՝ 10000 դրամ։
Ուշադրություն՝ ողջ հասույթը կտրամադրվի Արցախում հոգեկան առողոջւթյան ոլորտի բարեփոխումների նպատակով

Date

Սպտ 26 2023
Expired!

Time

17:00 - 19:00

Cost

AMD 10,000

Location

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика