Գեղարվեստական գրքի հոգեբանական քննարկում

Գեղարվեստական գրքի հոգեբանական քննարկում
Սիրով տեղեկացնում ենք, որ «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը» և «Ռիքավերի քոլեջը» համատեղ սկսում են միջոցառումների շարք «Հոգեբանությունը արվեստում» ծրագրի շրջանակներում: Այս անգամ կունենանք գրքի քննարկում: Առաջին հանդիպման համար ընտրել ենք էքզիտենցիալ գրականության հիմնադիրներից մեկի՝ Ժան Պոլ Սարտրի «Պատը» պատմվածքը:
Շատ չմանրամասնելով հիմնականյ սուժետային գծերը, միայն նշենք, որ պատմվածքի հերոսները մահապատժի դատապարտված անձինք են, իրենց ապրումներով, մտորումնեով ու ճակատագրերով: Նմանատիպ սյուժեն մեզ կօգնի գրականությանն անդրադառնալ էքզիստենցիալ հոգեբանության կողմից՝ փորձելով բացահայտել ստեղծագործությունում նկարագրվող հոգեբանական դրսևորումները:
Քննարկումը տեղի կունենա 05.05.2021-ին ժամը 17:30 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում, հասցե՝ Նալբանդյան 47
Հանդիպումը կվարի Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի և Ռեքավերի Քոլեջի կամավոր, ԵՊՀ-ի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողուհի Անի Մայլյանը։
Քննարկումը տեղի կունենաա թեյի և սուրճի սեղանի շուրջ, մուտքն ազատ է։
Սիրով կսպասենք հոգեբանությամբ ու գրականությամբ հետաքրքրված բոլոր ցանկացողներին:
Ստորև տեղադրում ենք պատմվածքի օնլայն տարբերակը:
https://grapaharan.org/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A8 (հայերեն)
https://librebook.me/le_mur/vol1/2 (ռուսերեն)
https://www.sjsu.edu/…/s0/Sartre-The-Wall-reading.pdf (ռուսերեն)
https://grapaharan.org/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A8… (հայերեն)

Date

Մյս 05 2021
Expired!

Time

17:30 - 19:00

Location

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Organizer

CPSR Center
Phone
+37410544077
Email
registration@cpsr.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика