«Մանդալաթերապիան հոգեբանական խորհրդատվության գործընթացում» տեսագործնական դասընթաց

«Մանդալաթերապիան հոգեբանական խորհրդատվության գործընթացում» տեսագործնական դասընթաց
Ժամանակակից աշխարհում արտ-թերապևտիկ մեթոդների տարածումը պայմանավորված է դրանց բարձր արդյունավետությամբ և մեծ հնարավորություններով: Արտ-թերապիայի շրջանակներում այսօր լայնորեն կիրառվում է մանդալաթերապիան որպես՝ հոգեկան ներդաշնակության և ամբողջականության վերականգնման միջոց Այն կիրառելի է անհատական և խմբային աշխատանքի ընթացքում: Մանդալան (սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ շրջան) և մանդալաթերապիան դա շրջանի մեջ արվող նկարի կիրառումն է հոգեթերապիայի նպատակով։
Դասընթացի մասնակիցները կստանան մանդալայի մեթոդով պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև կիմանան դրանց ազդեցության և արդյունավետության մասին հոգեթերապիայում և հոգեբանական խորհրդատվության գործընթացում:
Դասընթացի յուրաքանչյուր հանդիպաման ընթացքում իրականացվելու է գործնական աշխատանք՝ մադալաթերապիայի տարբեր մեթոդների միջոցով :
Ծրագրում.
-Մանդալան որպես արտթերապևտիկ մեթոդ
-Մանդալաթերապիայի «Մեծ շրջան» մեթոդի կիրառման և վերլուծության առանձնահատկությունները:
– Մանդալաների կառուցվածքային և բովանդակային կողմերի վերլուծության սկզբունքները
-Մանդալաթերապիայի մեթոդների միջոցով աշխտանքի կազմակերպման և յուրաքանչյուր խնդրի դեպքում համապատասխան մեթոդներ ընտրելու առանձնահատկությունները:
-մանդալայի մեթոդով պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ հմտությունները
Դասընթացը կկայանա ապրիլի 3-ից մայիսի 1-ը /12 ժամ/» Հանդիպումները կկայանան ապրիլի 3,10,17-ին և մայիսի 1 _ին, ժամը 12:30-15:30
Դասըթացի հեղինակ և վարող՝ Իմ ուղին ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ , ՀՊՄՀ- ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախո Ալվինա Հայրապետյան։
Վաղ գրանցում ՝ մինչև մարտի 26-ը 18000 դրամ։
Ուշ գրանցում ՝ մարտի 27-ից ՝ 20000 դրամ։
Նախատեսված են զեղչեր ուսանողների և կոլեկտիվ հայտերի (երեք և ավելի մասնակիցներ) դեպքում (20%):
Գրանցման համար զանգահարել 099544477, 010544077 հեռախոսահամարներով։
Մասնակիցները կստանան հավաստագրեր։
  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

Date

Ապր 17 2021

Time

12:30 - 15:30

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика