Տրասնցենդենտալ մեդիտացիա մտավոր տեխնիկայի տեսագործնական դասընթաց

Այս դասընթացի նպատակն է տալ տեսական և գործնական գիտելիք, թե ինչպես կիրառել Տրանսցենդենտալ Մեդիտացիա մտավոր տեխնիկան, որը կծառայի որպես գործիք ազատվելու մի շարք խնդիրներից`սթրեսներից, բարելավելու հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջությունը, ինչպես նաև կնպաստի գործի,ուսման մեջ առաջադիմությանը, ստեղծարարության աճին, ինքնաճանաչմանը և այլն: Ձեր ժամանակից ընդամենը 15-20 րոպե տրամադրելով օրական երկու անգամ՝ աչքերը փակ վիճակում հանգիստ նստելով, կօգնեք Ձեզ ազատվելու մտավոր և ֆիզիկական սթրեսներից: Այս փոքրիկ ներդրումը ժամանակի առումով բազմակի օգուտներով վերադառնալու է: TM պրակտիկան բնական և առանց ջանքի գործընթաց է, որը բերում է, թվենք արդյունքներից կարևորագույնները.

  • մտածողության ողջ ներուժի ակտիվացմանը` մտածողության մակերեսային մակարդակից և ընկալումից ուշադրության առանց ջանքի և հեշտ տեղափոխմանը դեպի ավելի հանգիստ և էներգիայով լի մակարդակը, որը սնուցող, լիցքավորող, կազդուրող ազդեցություն ունի
  • Կարգավորում է քունը
  • Սրտի առողջության բարելավմանը
  • Նյարդերը հանգստացնելուն
  • Միտքը(բանականությունը) հանդարտեցնելուն և խաղաղեցնելուն
  • Օգնում է կարգավորել հարաբերությունները թե՛ անձնական, թե՛ գործնական ոլորտներում
  • Օգնում է կենտրոնանալուն, սակայն տեխնիկան ինքն իրենով կենտրոնանալու պրոցեսով չի տեղի ունենում
  • Ազատում է կախվածություններից և օգնում է վերականգնվել հետկախվածության վիճակից
  • Ցանկացած վճռական քայլ կատարելուց կամ ընտրություն կատարելուց առաջ ավելի հավաք լինել և ավելի շուտ կողմնորոշվել լավագույն լուծում գտնելով

Դասընթացը նախատեսում 7 փուլ, որը կարելի է անցնել 5-6 հանդիպումով:

  1. Տրանսցենդենտալ մեդիտացիայի (այսուհետ ՏՄ-ի) մտավոր տեխնիկայի բնութագրումը, օգուտները: 1 ժամ
    2. ՏՄ մտավոր տեխնիկայի մեխանիկան: 1 ժամ
    3. Անհատական հարցազրույց: 15 րոպե
    4. ՏՄ մտավոր տեխնիկայի անհատական ուսուցում: 1 ժամ 30 րոպե
    5. ՏՄ մտավոր տեխնիկայի պրակտիկ կիրառման ուղեցույցեր: 2 ժամ
    6. ՏՄ մտավոր տեխնիկայի մեխանիզմը, անդրադարձ փորձառություններին: 2 ժամ
    7. ՏՄ մտավոր տեխնիկայի փորձառության հավաստիացման ավարտական հանդիպում: 2 ժամ

Հետտրավմատիկ Սթրեսային Խանգարման դեպքում կամ այլ ծանր հոգեկան իրավիճակների դեպքում նախատեսվում է 1 ամսյա դասընթացների շարք, որը ներառում է վերը նշված հանդիպումները և հավելյալ հանդիպումներ՝ ՏՄ Մտավոր Տեխնիկայի անհատական ստուգման հանդիպումներ անվանմամբ:
Հատկանշական է, որ ՏՄ մտավոր տեխնիկայի կիրառման կամ ուսուցման շրջանում կարևոր չէ և չենք անդրադառնում, թե ինչ սթրես է եղել, պետք չէ պատմել դա կամ վերարտադրել: Սթրեսի թոթափման պրոցեսը, որ առաջարկում է ՏՄ բնական և ավտոմատ բնույթ ունի և իրականանում է խորքային պատճառը հեռացնելով նվազագույն անհարմարություններով:
Դասընթացը  կկայանա հուլիսի 2-ին ժամը 19:00 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում:
Դասընթացը կվարի
Տրանսցենդենտալ Մեդիտացիայի որակավոևված ուսուցիչ
Ջոն Գյումիշյանը:
հեռ. 099 544477, 010 544 077

Դասընթացի արժեքը 50 000 դրամ է
Պատերազմի մասնակիցների և կորուստ ունեցող ընտանիքների անդամների համար մասնակցությունը անվճար է:
Գործում է զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և միայնակ ծնողների համար:

Date

Հլս 02 - 03 2021
Expired!

Time

19:00 - 19:00

Cost

AMD 50,000

Location

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Organizer

CPSR Center
Phone
+37410544077
Email
registration@cpsr.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика