ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
Խմբային թրեյնինգ
Խմբային թրեյնինգը դա ունիկալ հնարավորություն է կանխել սթրեսների բացասական ազդեցությունները և գտնել բազմաթիվ հոգեբանական խնդիրների լուծումները միասին, խմբի մտերմիկ և ջերմ մթնոլորտում, հասկանալ, որ որքան էլ անլուծելի է թվում հոգեբանական խնդիրը կամ ծանր բուժելի հիվանդությունը, բազմաթիվ այլ մարդիկ ունեն նույն խնդիրը և խմբում նրա անդամների փորձն ու արձագանքը օգնում է համատեղ ուժերով ավելի հեշտ և անցավ գտնել լուծումները:
Թրեյնինգը բաղկացած է 8 հանդիպումից, որոնք անցկացվում են շաբաթը երկու անգամ մեկուկես-երկու ժամ տևողությամբ կախված խմբի մեծությունից /4-8 հոգի/:
Թրեյնինգային ծրագրի բովանդակությունը՝
1. ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ՝ ՈՎ ԵՄ ԵՍ?
Որքան լավ ես ճանաչում ինքդ քեզ, սեփական ցանկությունները, նպատակները, թույլ և ուժեղ կողմերը, հոգեկան կարողությունները, այնքան ավելի կառավարելի է դառնում առողջական վիճակը
2. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏԿԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ
Կյանքի փորձի հիման վրա մեր մտքում ձևավորվում են որոշակի պատկերացումներ առողջության և հիվանդության մասին, դրանց քննարկումն և փոփոխությունը նպաստում է ճիշտ դիրքորոշման ստեղծմանը առողջության նկատմամբ
3. ԱՌՈՂՋՈՒՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ
Յուրաքանչյուր անձ ունի բազմաթիվ հոգեբանական ռեսուրսներ, որոնք կարող են օգնել հաղթահարել ցանկացած դժվարություններ նույնիսկ ամենածանր սթրեսների և հիվանդությունների դեպքում: Պետք է միայն գիտակցել դրանք և գործի դնել
4. ԱՌՈՂՋՈՒՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ /շարունակություն/
5. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Սեփական անձի ուժեղ կողմերի իմացությունից բացի պետք է կարողանալ “ծառայության” դնել դրանք հոգեբանական ճգնաժամից կամ հիվանդությունից դուրս գալու համար և հոգեկան ներդաշնակ վիճակը պահպանելու համար, խմբում, միասին քննարկելով’ այդ գործընթացը հեշտանում է:
6. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Շատ կարևոր է վերապրել, թե ինչպես են հոգեբանական ռեսուրսները օգնում մեզ տարբեր կոնկրետ իրավիճակներում, այդ իսկ պատճառով մոդելավորվելու են կոնկրետ իրավիճակներ և հնարավորություն է ստեղծվելու գնահատելու համար, թե ինչպես այդ իրավիճակում կարող են օգնել ձեռք բերված գիտելիքները:
7. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
Կոնկրետ օրինակներով աշխատանքի շարունակույուն
8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՄՏՈՒՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Հաղթահարել հոգեբանական խնդիրը կամ հիվանդությունը բավարար չէ, անհրաժեշտ է ձեռք բերել “իմունիտետ” /այս դեպքում այն կոչվում է հոգեադապտացիոն իմունիտետ/, որը թույլ կտա հետագայում ավելի պաշտպանված լինել և արդյունավետ դիմակայել ցանկացած կյանքի ընթացքում հնարավոր սթրեսներին և հիվանդություններին:
Թրենինգային ծրագրի հեղինակ և վարող՝ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մասնագետ՝ հոգեբանական գիտությունների թեկանածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյան