Մեր մասին

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կայքում:

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում: Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձի և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելներն ու մեթոդները:

Օգնության տեսակները

  • Հոգեբանական օգնություն
  • Հոգեբուժական օգնություն
  • Թմրաբանական օգնություն
  • Նյարդաբանական օգնություն
  • Հոգեբանական, սոցիալական օժանդակություն տնային պայմաններում
  • Դեպքի վարողների /Case manager/ ծառայություններ
  • Խորհրդատվության/բուժման ապահովում՝ լավագույն կլինիկաներում
  • Հիմնախնդիրների ամբողջական կարգավորում

Կենտրոն պատրաստ է կարգավորելու հոգեկան առողջության խնդիրների գրեթե ողջ ներկապնակը՝ անգամ ամբողջ ընտանիքին անլուծելի թվացողները:

Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում։

Եղեք առողջ՝ հոգով և մարմնով:

Արմեն Սողոյան
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար

soxoyan_armen

Մեր կենտրոնի հիմանական
ծառայություններն են

Հոգեբուժական, հոգեբանական, թմարբանական օգնություն և խորհրդատվություն նաև առցանց/օնլայն տարբերակով

Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝ -նևրոզների -ֆոբիաների -տագնապալիության -հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ

Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը

Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը

Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը

Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/

Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝ -համակարգչային -ալկոհոլային -թմրանյութային -ծխախոտային -ազարտային խաղերի -կրոնական

Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը

Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին

Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում

Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում

Լոգոպեդական ծառայություն

Яндекс.Метрика