Ռեքավերի Քոլեջ
Ինչ-որ մեկը պետք է շարունակի հավատալ քեզ, նույնիսկ եթե դու ինքդ հանձնվել ես Պատրիսիա Դիգան
Յուրաքանչյուր անձ ունի հոգեկան առողջության հոգեբանական ռեսուրսներ, որոնց ճանաչումն և օգտագործումը կարող է օգնել կյանքի ամենաբարդ իրավիճակներում պահպանել ներքին ներդաշնակ վիճակը և դիմակայել սթրեսներին: Ռեքավերի քոլեջի տեսագործնական դասընթացների ընթացքում քննարկվում են հոգեկան առողջությանը վերաբերվող ամենաբազմաթիվ թեմաները և հոգեբանական գիտելիքի ձեռքբերման հետ մեկտեղ ձևավորվում են հոգեբանական կայունության, սթրեսակայունության պահպանման գործնական հմտություններ: Լսելով հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մեկնաբանությունները, ինչպես նաև իրենց հոգեկան առողջության խնդիրը բարեհաջող հաղթահարած անձանց /հավասար խորհրդատուների/ վերականգնման պատմությունները, դուք կկարողանաք ձեռք բերել հոգեադապտացիոն իմունիտետ` ինքնատիրապետման, ինքնավերականգնման կարողություն տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում: Մեր դասընթացները օգտակար կլինեն նաև հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետներին վերապատրաստվելու և տեսնելու համար հոգեկան առողջության խնդիրները այլ տեսանկյունից:
Վերականգնումը (Recovery)` սեփական անձի բացահայտման ճամփորդությունն է
2015թ հոկտեմբերի 1-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում մեկնարկում է ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ
Ի՞նչ է ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ
ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ վերապատրաստման և հոգեբանական աջակցության տրամադրման ձև է, որի միջոցով կարելի է ստանալ հոգեբանական գիտելիք և գործնական հմտություններ սեփական խնդիրները հաղթահարելու` ճանաչելով սեփական “ԵՍ”-ը, բացահայտելով սեփական ռեսուրսները, դառնալով սեփական խնդրի փորձագետը, վերաիմաստավորելով կյանքը:
Տեսագործնական դասընթացները թույլ կտան քոլեջի ունկնդիրներին`
• Ինքնաճանաչման շնորհիվ ապահովել անձնային, աշխատանքային, ստեղծագործական վերելքը
• Ճանաչել սեփական ցանկությունները, դարձնել դրանք նպատակ
• Հաղթահարել սթրեսային իրավիճակը
• Հաղթահարել անքնությունը և դեպրեսիան
• Հաղթահարել վախերն ու ֆոբիաները
• Վերացնել միջանձնային կոնֆլիկտները
• Օգնել հարազատին, ով ունի հոգեկան առողջության խնդիր
• Հսկողության տակ պահել շիզոֆրենիան ու փսիխոզը
• Ապրել հոգեկան առողջության խնդիր ունեցող հարազատի հետ
ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ունկնդիր կարող են դառնալ`
• Բոլոր նրանք, ում հետաքրքիր է հոգեբանությունը;
• Ով իր կյանքում բախվել է հոգեբանական որևէ խնդրի հետ;
• Ում հարազատը ունի հոգեկան առողջության խնդիր:
• Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները
ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ կդասավանդեն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ և մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության ամենատարբեր խնդիրների հաղթահարման սեփական փորձ /հավասար խորհրդատուներ/
ՏՐՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Դասընթացին գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 54 40 77, 099544477:
Սիրով սպասում ենք ձեզ մեր Ռեքավերի Քոլեջում,
Հոգեսոցիալական կենտրոնի գիտական ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արմեն Սողոյան և Ռեքավերի քոլեջի ղեկավար` հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյան: