Рекавери Колледж

Ինչ-որ մեկը պետք է շարունակի հավատալ քեզ, նույնիսկ եթե դու ինքդ հանձնվել ես Պատրիսիա Դիգան

Յուրաքանչյուր անձ ունի հոգեկան առողջության հոգեբանական ռեսուրսներ, որոնց ճանաչումն և օգտագործումը կարող է օգնել կյանքի ամենաբարդ իրավիճակներում պահպանել ներքին ներդաշնակ վիճակը և դիմակայել սթրեսներին: Ռեքավերի քոլեջի տեսագործնական դասընթացների ընթացքում քննարկվում են հոգեկան առողջությանը վերաբերվող ամենաբազմաթիվ թեմաները և հոգեբանական գիտելիքի ձեռքբերման հետ մեկտեղ ձևավորվում են հոգեբանական կայունության, սթրեսակայունության պահպանման գործնական հմտություններ: Լսելով հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մեկնաբանությունները, ինչպես նաև իրենց հոգեկան առողջության խնդիրը բարեհաջող հաղթահարած անձանց /հավասար խորհրդատուների/ վերականգնման պատմությունները, դուք կկարողանաք ձեռք բերել հոգեադապտացիոն իմունիտետ` ինքնատիրապետման, ինքնավերականգնման կարողություն տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում: Մեր դասընթացները օգտակար կլինեն նաև հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետներին վերապատրաստվելու և տեսնելու համար հոգեկան առողջության խնդիրները այլ տեսանկյունից: 

Վերականգնումը (Recovery)` սեփական անձի բացահայտման ճամփորդությունն է

2015թ հոկտեմբերի 1-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում մեկնարկում է ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ

Ի՞նչ է ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԸ վերապատրաստման և հոգեբանական աջակցության տրամադրման ձև է, որի միջոցով կարելի է ստանալ հոգեբանական գիտելիք և գործնական հմտություններ սեփական խնդիրները հաղթահարելու` ճանաչելով սեփական “ԵՍ”-ը, բացահայտելով սեփական ռեսուրսները, դառնալով սեփական խնդրի փորձագետը, վերաիմաստավորելով կյանքը:

Տեսագործնական դասընթացները թույլ կտան քոլեջի ունկնդիրներին` 

• Ինքնաճանաչման շնորհիվ ապահովել անձնային, աշխատանքային, ստեղծագործական վերելքը

• Ճանաչել սեփական ցանկությունները, դարձնել դրանք նպատակ

• Հաղթահարել սթրեսային իրավիճակը

• Հաղթահարել անքնությունը և դեպրեսիան

• Հաղթահարել վախերն ու ֆոբիաները

• Վերացնել միջանձնային կոնֆլիկտները

• Օգնել հարազատին, ով ունի հոգեկան առողջության խնդիր

• Հսկողության տակ պահել շիզոֆրենիան ու փսիխոզը

• Ապրել հոգեկան առողջության խնդիր ունեցող հարազատի հետ

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ունկնդիր կարող են դառնալ`

• Բոլոր նրանք,  ում հետաքրքիր է հոգեբանությունը;

• Ով իր կյանքում բախվել է հոգեբանական որևէ խնդրի հետ;

• Ում հարազատը ունի հոգեկան առողջության խնդիր:

• Հոգեկան առողջության ոլորտի մասնագետները

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ կդասավանդեն հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ և մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության ամենատարբեր խնդիրների հաղթահարման սեփական փորձ /հավասար խորհրդատուներ/

ՏՐՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Դասընթացին գրանցվելու և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 54 40 77, 099544477:

Սիրով սպասում ենք ձեզ մեր Ռեքավերի Քոլեջում,

Հոգեսոցիալական կենտրոնի գիտական ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արմեն Սողոյան և Ռեքավերի քոլեջի ղեկավար` հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյան:

Яндекс.Метрика