Հետաքրքիր փաստ կամքի մասին
Աղբյուր՝ Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու ու կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն անվանում են կամք: Այն կարելի է սահմանել որպես մարդու գիտակցված, նպատակասլաց, պատճառաբանված (մատիվացված) և ակտիվ հոգեկան գործունեություն, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը: …