Հետաքրքիր փաստ հիշողության մասին
Հիշողությունը, մյուս բոլոր հոգեկան ճանաչողական գործընթացների նման, ունի որոշակի բնութագրեր: Հիշողության հիմնական բնութագրերն են՝ ծավալը, տպավորվելու արագությունը, վերարտադրման հստակությունը, պահպանման տևականությունը, պահպանված ինֆորմացիայի օգտագործման պատրաստակամությունը: Հիշողության ծավալը նկարագրում է ինֆորմացիան մտապահելու և պահպանելու հնարավորությունները: Ծավալի` որպես ցուցանիշի մասին խոսելիս, օգտագործում են հիշվող ինֆորմացիայի միավորների քանակը: Վերարտադրման արագության ցուցանիշը բնութագրվում է մարդու գործնական գործունեության մեջ ինֆորմացիան …