«ԴԻՄԱՆԿԱՐ. լուսանկարչի և հոգեբանի տեսակետներ» տեսագործնական սեմինար

Ապրիլի 18-ին, ժամը` 18:15 «ԴԻՄԱՆԿԱՐ. լուսանկարչի և հոգեբանի տեսակետներ» տեսագործնական սեմինարի ընթացքում լուսանկարիչ ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կներկայացնի դիմանկարի առանձնահատկությունները լուսանկարչի տեսանկյունից, հիմնվելով սեփական մասնագիտական փորձի վրա, իսկ հոգեբանական հարցերին կանդրադառնա հոգեբան Սոնա Հարությունյանը: Տեսագործնական սեմինարը ենթադրում է նաև ԴԻՄԱՆԿԱՐԻ փորձարկում մասնակիցների մասնակցությամբ: Պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել` 055 77 12 17