Սեռական առողջության համաշխարհային օր
Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: «Ազդակ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի հյուրերն էին ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանը ու ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը: Հոգեբան Ս.Հարությունյանը նշեց. «Եթե տարիներ առաջ հոգեբանին դիմելը Հայաստանում համարվում էր ամոթալի, ապա այսօր ՝ ոչ: Դիմելիությունը …