ՎԱԼԻԴԱՑՎԱԾ ՊՍԻԽՈՄԵՏՐԻԿ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ ԴԵՐԸ ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ ՈւՂՈւ ՖՈւՆԿՑԻՈՆԱԼ ԽԱՆԳԱՐՈւՄՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀՈԳԵԲՈւԺԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԱԿՆԱՐԿ)
Ստամոքս-աղիքային ուղու ֆունկցիոնալ խանգարումների (ՍԱՈւՖԽ) հասկացությունն իր մեջ միավորում է բազմաթիվ ախտանիշներ, որոնք կապված են տրակտի տարբեր հատվածների ֆունկցիայի խանգարման հետ: Այս հիվանդությունները բավականին տարածված են. Այսպես, գրգռված աղիքի համախտանիշի և ֆունկցիոնալ դիսպեպսիայի տարածվածությունը տարբեր բնակչություններում կազմում է մոտ 10%: Նկարագրված է ՍԱՈւՖԽ հիվանդների մոտ ուղեկցող հոգեբանական խանգարումների բարձր հաճախականությունը: Առաջնային բուժօգնության պրակտիկայում առավել հաճախ …