Հոգեբանական 8 կազմակերպություն կօգնի հաղթահարել հետպատերազմյան սթրեսը
Ապրիլից հոգեբանական 8 կազմակերպություն կօգնի հաղթահարել հետպատերազմյան սթրեսը Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ պատերազմին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորման համար փետրվարին ԱԻՆ-ը մրցույթ էր հայտարարել։ Այն արդեն ամփոփել են, ու ընտրված կազմակերպության թիմերն այժմ անհատական, խմբային, առցանց աջակցության 6-ամսյա ծրագրի վրա են աշխատում։