Կենսագրություն

Կենսագրություն

Գյուրջիևը նախնական ուսում ստացել է Ալեքսանդրապոլում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կարսի Սբ. Առաքելոց վանքում։ Նրա որոնումները հետագայում նրան տարել են միջին արևելք, ավելի ուշ՝ կենտրոնական Ասիա, Հնդկաստան և հյուսիսային Աֆրիկա։ Մանկուց ականատես լինելով բազմամշակույթ ազգագրական և միջէթնիկ երաժշտական ու պարային մրցույթներին ու ավանդույթներին, Գյուրջիևը ձեռք է բերում նշանակալի կապեր քրիստոնեական եղբայրությունների, բուդդիստ քրմերի, սուֆի վարպետների և դերվիշների հետ։ Այդ որոնումների վաղ շրջանից քսան տարի անց արդեն նա վերադառնում է արևմուտք և սկսում է դասավանդել այնպիսի մարդկանց, ովքեր նպատակ ունեին, ինչպես ինքն էր անվանում, «կերտել իրենց սեփական անձը հարմոնիկ զարգացման մեթոդաբանությամբ»։

Яндекс.Метрика