Պոզիտիվ հոգեթերապիայի հիմունքները

“Պոզիտիվ հոգեթերապիայի հիմունքները” տեսագործնական դասընթաց
Այս դասընթացի նպատակն է ծանոթացնել հոգեկան առողջության մասնագետներին Պոզիտիվ հոգեթերապիայի տեսությանը և պրակտիկային, ինչը թույլ կտա կիրառել ստացած գիտելիքները գործնականում:
Նախատեսվոմ է 8 հանդիպում յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 2 ժամ:
Ծրագրում՝
1. Պոզիտիվ հոգեթերապիայի ընդհանուր բնութագիրը
2. Պոզիտիվ հոգեթերապիայի տրանսկուլտուրալ մոտեցումը՝ սթրեսի և այլ ֆենոմենների ընկալման մշակութային առանձնահատկությունները:
3. Հասկացություն ակտուալ ընդունակությունների մասին:
4. Առաջնային և երկրորդային ընդունակությունների հոգեախտորոշման մեթոդները /գործնական/:
5. Բալանսի մոդելը և կոնֆլիկտի գաղափարը պոզիտիվ հոգեթերապիայում:
6. Հոգեթերապևտիկ պատմությունների կիրառումը պոզիտիվ հոգեթերապիայում:
7. Պոզիտիվ հոգեթերապիայի 5 փուլերի բնութագիրը և գործնական կիրառումը:
8. Հոգեմարմնական խանգարումները ըստ պոզիտիվ հոգեթերապիայի:
Դասընթացը կմեկնարկի հունվարի 15- ից, ժամը 18:00-20:30: Նախատեսվում է շաբաթական մի հանդիպում, սակայն հանդիպումների ինտենսիվությունը կարող է քննարկվել մասնակիցների հետ:
Դասընթացը կվարի հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը
Հասցե՝ Նալբանդյան 47,
հեռ. 099544477, 010544077
Դասընթացի արժեքը՝ 40000 դրամ է:
Մասնակիցները կստանան հավաստագրեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ դասընթացը օնլայն է:
Яндекс.Метрика