Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոնի հոգեկան առողջության ոլորտի մասնագետները իրականացնում են հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա բոլոր տարիքային խմբերի անձանց համար: Դուք կարող եք դիմել մեզ, եթե ունեք հետևյալ գանգատները`
- Տագնապ
- Տխրություն
- Անվստահություն
- Անքնություն
- Ագրեսիա
- Ապատիա
- Գլխացավեր, սրտի ծակոցներ և այլ մարմնական դրսևորումներ, որոնք չունեն ֆիզիկական պատճառներ
- Զայրույթ կամ ագրեսիա
Մեր մասնագետները կօգնեն ձեզ միջաձնային և ներընտանեկան խնդիրների դեպքում, ինչպես նաև կօգնեն հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
Կենտրոնի Մանկական հոգեբանները կօգնեն ձեր երեխային հաղթահարել ամենատարբեր խնդիրները և կնպաստեն հոգեբանական զարգացմանը:
Մեր կարգախոսն է` ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ ՄԻՇՏ ՈՒՆԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՄ
Մեր մասնագետներն են`
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ֆրուզիկի Սողոյան
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյան
Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյան
Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, կլինիկական հոգեբան Էդիտա Գյոնջյան
Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի հոգեբան Լուսինե Բաբայան
Հասցե` Խանջյան 35, բն 18
Հեռ.` 010544077