“Անձնական հարաբերություններ. սոցցանցերի և իրականության լույսի ներքո” տեսագործնական սեմինար
Մարտի 18-ին, ժամը`16:30
“Անձնական հարաբերություններ. սոցցանցերի և իրականության լույսի ներքո” տեսագործնական սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`
- մասնակցել հետաքրքիր խաղերի, որոնց միջոցով ավելի լավ կճանաչեն իրենց և դրական, և բացասական հատկանիշները, որոնք օգնում կամ խոչընդոտում են անձնական հարաբերությունների ձևավորմանն ու ընթացքին:
- ծանոթանալ իրական պատմությունների վրա հիմնված իրավիճակների հետ, որոնց վերլուծությունը օգտակար կլինի սեփական որոշումների կայացմանը:
- անհրաժեշտության դեպքում որոշել ինքնագնահատականի մակարդակը, տագնապայնությունը հոգեբանական թեստերի միջոցով:
Սեմինարը կվարի` “PsychoMed” կենտրոնի հիմնադիր, «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ» գրքի հեղինակ Վասպուր Ղույումչյանը:
Ի դեպ, սեմինարի հոգեբանական ասպեկտին կանդրադառնա Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի հոգեբանը:
Նախատեսված է ուսանողների համար:
Պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք զանգահարել` 055 77 12 17