“Զգացմունքների կախարդական աշխարհ” թերապևտիկ թրեյնինգ

“Զգացմունքների կախարդական աշխարհ”

թերապևտիկ թրեյնինգ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ից

    Պատկերացրեք, որ մեր ներսում կա մի աշխարհ իր թագավորով, խորհրդականներով, ծառաներով և բնակիչներով: Եթե երկրի ղեկավարը թույլ է, բանտարկված է կամ արտաքսված, ապա երկիրը կառավարում են նրա ծառաները: Սակայն նրանք չունեն այն իմաստությունը, որն ունի թագավորը, ուստի  սխալներ են գործում: Այսպիսով պարզ է դառնում երեխայի հուզական և վարքային ոչ ադեկվատ պահվածքի պատճառները: Ամեն ինչի մեղավորը “ծառաներն” են, որոնք ճիշտ չեն գրավել իրենց տեղերը: Եվ, իհարկե թագավորը, ով մոռացել է իր պարտականությունների մասին:
Աշխատանքի նպատակն է “թագավորին” ուժեղացնել, իսկ “ծառաներին” իրենց ճիշտ դիրքում հաստատել:

Թրեյնինգը նախատեսված է  7-11 տարեկան երեխաների համար (նորմալ մտավոր զարգացման դեպքում): Թրեյնինգը կազմված է 13 հանդիպումից, առաջին և վերջին հանդիպումներն ախտորոշիչ են` հետազոտում են երեխայի հոգեհուզական վիճակը:

Թրեյնինգի խնդիրներն են ծանոթացնել երեխային տարբեր հուզական վիճակների հետ, սովորեցնել արտահայտել  հույզերը և զարգացնել ինքնավերահսկման հմտությունները:

Աշխատանքը կատարվում է հեքիաթաթերապիայի և արտ-թերապիայի միջոցով: Թրեյնինգը նախատեսված է և անհատական, և խմբային տարբերակներով:

Թրեյնինգավար` հոգեբան Մարիաննա Պապյան:

Մանրամասների համար զանգահարել` 055 77 12 17

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика