Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործում է սոցիալական աշխատողի ծառայություն

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործում է սոցիալական աշխատողի ծառայություն

Մեր սոցիալական աշխատող՝ Սեդա  Աջեմյանը կիրականացնի հետևյալ  գործառույթները՝

·       Կատարել  դիտարկումներ, պլանավորել, ցուցաբերել  սոցիալական պաշտպանություն

·       Հանդիսանալ  կապող  օղակ  այցելուի,  նրա  սոցիալական  միջավայրի,  բոլոր  այն  մասնագետների  և   բոլոր  այն  հաստատությունների  հետ,  որոնք  զբաղվում  են  այցելուի առողջության  վերականգնման  հարցերով :

·       Վերականգնել  այցելուի  կորցրած  հոգեսոցիալական   հավասարակշռությունը  և  օգնել  հաղթահարել  կյանքի  դժվարին  իրավիճակը`  գտնելով,  ակտիվացնելով  անհատի,  ինչպես  նաև  նրան  շրջապատող սոցիալական միջավայրի  ռեսուրսները,

·       Ապահովել այցելուի  ներգրավվածությունը  և  ակտիվ մասնակցությունը  իր խնդիրների  լուծման  գործընթացին,  որոշումների  կայացմանը`  զարգացնելով  այցելուի  սոցիակական  հմտությունները  և  ինքնիրացումը /ինքնորոշումը/:

·       Կատարել  տունայցեր` ընտանիքում  այցելուի  հոգեսոցիալական վիճակի  պարզաբանման  նպատակով,  կազմել  այցելուի  սոցիալական  պատմությունը:

·       Գնահատել  այցելուի սոցիալական  կարիքները:

·       Վերականգնողական  ծրագրի  կազմում, համակարգում, գործընթացի  էֆֆեկտիվության  օբյեկտիվ գնահատում`  ներգրավվելով  այցելուին  աջակցող  մասնագետներին:

·       Համակարգել  անհատական  վերականգնողական ծրագրով  նախատեսված  միջոցառումների  իրականացումը,  կազմակերպել  խմբային  քննարկումներ:

·       Կիրառել  սոցիալական  աջակցման  անհատական  և  խմբային  մեթոդներ:

·       Աջակցել այցելուի  խնդիրների  լուծմանը  ընտանեկան  թերապիայի  միջոցով:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика