ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ մարտի 19-ից մեկնարկում են Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի շրջանակներում` ՀՀ Առողջապահութ¬յան Նախարարության կողմից կրեդիտավորվող 5 տեսագործնական դասընթացներ (12-14 կրեդիտներ)

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ մարտի 19-ից մեկնարկում են Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի շրջանակներում` ՀՀ Առողջապահութ¬յան Նախարարության կողմից կրեդիտավորվող 5 տեսագործնական դասընթացներ (12-14 կրեդիտներ): Դասընթացը նախատեսված է ընտանեկան բժիշկների, թերապևտների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների, և նյարդաբանների համար:

Դասընթացները վարելու են`

·      Սամվել Սուքիասյան

բ.գ.դ., պրոֆեսոր, «Արթմեդ» բժշկական վե­րա­կանգնողական կենտրոնի «Սթրես» հոգե­կան առողջության վերականգնման կլինի­կայի ղեկավար

·      Նարինե Խաչատրյան

հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ-ի Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ

·    Լիլիթ Բաղդասարյան

հ.գ.թ., դոցենտ, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավար­ժության և հոգեբանության դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ

·      Լիլիթ Կարապետյան

հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժութ­յան և հոգեբանության ամբիոնի դասախոս

Դասերի տևողությունը՝ 2 ժամ, ժամը 17:30-        20:00 (18:30-19:00 ընդմիջում)

 

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

1.    ՍՈՄԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀՈԳԵ­ԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ (12 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 19.03.2018

Բժշկություն և հոգեսոմատիկայի փոխհարաբե­րությունները:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 20.03.2018

Հոգեբանական գործոնների դերը ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համա­տեքստում`հասկացություն հոգեկանի կառուց­վացքի, սթրեսի, սոցիալական ադապտացիայի, գիտակցության մասին:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

3-րդ հանդիպում՝ 26.03.2018 

Անձնային գծերը որպես հիվանդության առա­ջացման և զարգացման գործոն:

Վարող` Նարինե Խաչատրյան

4-րդ հանդիպում՝ 27.03.2018

Անձնային գծերի գնահատում և հոգեախտորո­շում:

Վարող` Նարինե Խաչատրյան

5-րդ հանդիպում՝ 02.04.2018

«Հիվանդության ներքին պատկեր» և «առողջու­թյան ներքին պատկեր» hասկացությունները:

Վարող Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում` 03.04.2018

Մասնագիտական հուզական այրման և սթրեսի կանխարգելման միջոցները:

Վարող՝ Լիլիթ Կարապետյան

2. ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐ­ՎԱԾ ԵՎ ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵ­ՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (14 կրեդիտներ)

1-ին հանդիպում 09.04.2018

Փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումների համե­մատական բնությագիրը:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում` 10.04.2018

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգե­ախտաբանական բնութագիրը` տագնապային, ֆոբիկ, օբսեսիվ-կոմպուլսիվ և սթրեսային  խանգարումները խանգարումներ:

Վարող` Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում` 16.04.2018

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգե­ախտաբանական բնութագիրը, դիսոցիատիվ խանգարում, նևրասթենիա, սոմատոֆորմ, դե­պերսոնալիզացիայի և դերեալիզացիայի,  խան­գարումները:

Վարող` Սամվել Սուքիասյան

4-րդ հանդիպում` 17.04.2018

Նևրոզների փսիխոֆարմակոթերապիա. պլյուս­ներ և մինուսներ:

Վարող` Սամվել Սուքիասյան

5-րդ հանդիպում՝ 23.04.2018

Նևրոտիկ խանգարումների առաջացման պատ­­ճառները՝ ըստ տարբեր հոգեբանական դպրոցների:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում՝ 25.04.2018

Նևրոտիկ խանգարումների հոգեթերապիայի ուղղությունները:

Վարող`Լիլիթ Բաղդասարյան

7-րդ հանդիպում՝ 26.04.2018

Հոգեբանական խորհրդատվական տեխնիկա­ները:

Վարող` Լիլիթ Կարապետյան

3. ԴԵՊՐԵՍԻՎ  ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ  ՀԱՂԹԱ­ՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ (12 կրեդիտներ)

1-ին հանդիպում 30.04.2018

Դեպրեսիան որպես կլինիկական կատեգորիա՝ բնութագիրը, ծագումնաբանությունը, պաթո­գենեզը:

Վարող՝ Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 01.05.2018

Դեպրեսիայի հոգեկան և սոմատիկ դրսևորում­ները:

Վարող` Լիլիթ Կարապետյան

3-րդ հանդիպում՝ 07.05.2018

Դեպրեսիայի հայտնաբերման գործիքների կիրառման առանձնահատկությունները:  Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4-րդ հանդիպում ՝08.05.2018

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված կոգ­նիտիվ հոգեթերապիայի հիմունքերը:

Վարող` Լիլիթ Կարապետյան

5-րդ հանդիպում՝ 14.05.2018

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված ընտա­նեկան հոգեթերապիայի և ընտանիքի խորհըր­դատվության հիմունքները:

Վարող`Լիլիթ Բաղդասարյան

6-րդ հանդիպում՝ 15.05.2018

Դեպրեսիայի հոգեթերապիայի հումանիստա­կան ուղղության մեթոդները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4. ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈ­ՑԻ­ԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ (14 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 21.05.2018

Շիզոֆրենիայի կոնցեպցիաների էվոլյուցիան` դասական և արդի մոտեցումները:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում՝ 22.05.2018

Շիզոֆրենիայի և շիզոֆրենան

ման փսիխոզնե­րի կլինիկական առանձնահատկությունները:

Վարող` Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում՝ 23.05.2018

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի տեսակ­ները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4-րդ հանդիպում՝ 28.05.2018

Ապաքինում  (recovery) և հոգեսոցիալական վե­րականգնողական աշխատանքի հիմունքներ:

Վարող` Նարինե Խաչատրյան

5-րդ հանդիպում՝ 29.05.2018

Վերականգնողական գործընթացի կազմա­կերպման առանձնահատկությունները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան և հավասար խորհրդատու

6-րդ հանդիպում՝ 30.05.2018

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի ոլորտում CARe մոտեցումը:

Վարող` Նարինե Խաչատրյան

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍ­ՊԵԿՏՆԵՐԸ (10 կրեդիտներ)

1-ին հանդիպում՝ 04.06.2018

Սոմատոփսիխիկ խանգարումների ընդհանուր բնութագիրը:

Վարող` Սամվել Սուքիասյան

2-րդ հանդիպում` 05.06.2018

Ընդհանուր պրակտիկայի կլինիկայում ադապ­տացիաի խանգարումների բնութաիրը և թերա­պիան:

Վարող` Սամվել Սուքիասյան

3-րդ հանդիպում` 06.06.2018

Մարմնական հիվանդություն ունեցող անձի հոգեվիճակի առանձնահատկությունները:

Վարող` Լիլիթ Բաղդասարյան և հավասար խորհրդատու

4-րդ հանդիպում` 07.06.2018

Ընդհանուր պրակտիկայի կլինիկայում ադապ­տացիաի խանգարումների հոգեախտորոշումը և հաղթահարման հոգեբանական միջոցները:

Վարող` Լիլիթ Կարապետյան

5-րդ հանդիպում` 08.06.2018

Բժիշկի խոսքի հոգեբանական առանձնա­հատկությունները հիվանդի հետ զրույցում:

Վարող՝ Նարինե Խաչատրյան

Մեր հասցեն`

Խանջյան 35/18,

Ֆեյսբուքյան կայքէջ` Ռեքավերի Քոլեջ — Recovery College

Կայք` cpsr.info

Դասընթացին մասնակցության պայմաններին ծանոթանալու և նախնական գրանցման համար զանգահարել

Հեռ. (091)708741, (010)544077

 

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика