Վարքագծային խանգարումների ուսումնասիրումը երեխաների մոտ

Գրականության տվյալների համաձայն վարքագծային խանգարումներն անհասության
հաճախակի երկարաժամկետ բարդություններից են: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել անհաս ծնված երեխաների վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ խնդիրները վաղ հասակում:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ, ի տարբերություն հրապարակված տվյալների, անհաս և հասուն ծնված երեխաների խմբերի միջև վիճակագրորեն հավաստի տարբերություններ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ, անհասների մոտ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում խանգարումների հաճախականությունն ավելի բարձր էրհասուն հասակակիցների համեմատ:
Հետազոտված երկու խմբերում վարքագծային և սոցիալ-էմոցիոնալ զարգացման խանգարումները հաճախակի էին (27-31%՝ սոցիալ հարմարվողականից մինչև 25%՝ պրակտիկ հարմարվողական և 23%՝ սոցիալ-էմոցիոնալ ոլորտներում):

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика