Տրասնցենդենտալ մեդիտացիա մտավոր տեխնիկայի տեսագործնական դասընթաց

Տրասնցենդենտալ մեդիտացիա մտավոր տեխնիկայի տեսագործնական դասընթաց:
Այս դասընթացի նպատակն է տալ տեսական և գործնական գիտելիք, թե ինչպես կիրառել Տրանսցենդենտլա Մեդիտացիայի մտավոր տեխնիկան, որը կծառայի որպես գործիք ազատվելու սթրեսերից, բարելավելու հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջությունը, ինչպես նաև նպաստում է ուսման մեջ առաջադիմության, ստեղծարարության աճի, ինքնաճանաչմանը և այլն:
Դասընթացը նախատեսում 7 փուլ, որը կարելի է անցնել 5-6 հանդիպումով:
1. Տրանսցենդենտալ մեդիտացիայի (այսուհետ ՏՄ-ի) մտավոր տեխնիկայի բնութագրումը, օգուտները: 1 ժամ
2. ՏՄ մտավոր տեխնիկայի մեխանիկան: 1 ժամ
3. Անհատական հարցազրույց: 15 րոպե
4. ՏՄ մտավոր տեխնիկայի անհատական ուսուցում: 1 ժամ 30 րոպե
5. ՏՄ մտավոր տեխնիկայի պրակտիկ կիրառման ուղեցույցեր: 2 ժամ
6. ՏՄ մտավոր տեխնիկայի մեխանիզմը, անդրադարձ փորձառություններին: 2 ժամ
7. ՏՄ մտավոր տեխնիկայի փորձառության հավաստիացման ավարտական հանդիպում: 2 ժամ
Հետտրավմատիկ Սթրեսային Խանգարման դեպքում կամ այլ ծանր հոգեկան իրավիճակների դեպքում նախատեսվում է 1 ամսյա դասընթացների շարք, որը ներառում է վերը նշված հանդիպումները և հավելյալ հանդիպումներ՝ ՏՄ Մտավոր Տեխնիկայի անհատական ստուգման հանդիպումներ անվանմամբ:
Հատկանշական է, որ ՏՄ մտավոր տեխնիկայի կիրառման կամ ուսուցման շրջանում կարևոր չէ և չենք անդրադառնում, թե ինչ սթրես է եղել, պետք չէ պատմել դա կամ վերարտադրել: Սթրեսի թոթափման պրոցեսը, որ առաջարկում է ՏՄ բնական և ավտոմատ բնույթ ունի և իրականանում է խորքային պատճառը հեռացնելով:
Դասընթացը կմեկնարկի բաց ծանոթացնող հանդիպումից, որը կկայանա մարտի 16-ին ժամը 18:00 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում:
Դասընթացը կվարի
Տրանսցենդենտալ Մեդիտացիայի որակավոևված ուսուցիչ
Ջոն Գյումիշյանը:
հեռ. 099 544477, 010 544 077
Դասընթացի արժեքը 55 000 դրամ է, մեկ շաբաթ առաջ գրանցվելու դեպքում արժեքը կկազմի 50 000 դրամ:
Պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար մասնակցությունը անվճար է:
Գործում է զեղչային համակարգ ուսանողների, թոշակառուների և միայնակ ծնողների համար:

 

Date

Մրտ 16 2021
Expired!

Time

18:00 - 20:00

Cost

֏55,000

Location

CPSR Center
Nalbandyan 47, Yerevan

Organizer

CPSR Center
Phone
+37410544077
Email
registration@cpsr.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика