ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋում դասավանդվող հիմանկան թեմաները
Դասերի տևողությունը 2ժամ
Դասերը ընթանում են երկու իրար հաջորդող հոսքերով: Ընդհանուր 10 թեմա: Յուրաքանչյուր թեման 4 դասաժամ (0,5 կրեդիտ է): Ամբողջ ցիկլը, ներառյալ գործնական ինքնուրույն աշխատանքները 150 դասաժամ է: Յուրաքանչյուր թեմայի շուրջ առաջին հանդիպման ընթացքում տրվում են տեսական գիտելիքներ: Երկրորդ հանդիպման ընթացքում ունկնդիրները ծանոթանում են հոգեախտորոշման մեթոդներին և հնարավորություն են ստանում լրացնել որոշակի հոգեաշխտորոշիչ մեթոդիկաներ և ստանալ տեղեկություն սեփական հոգևիճակի մասին: Յուրաքանչյուր երրորդ հանդիպումը վարում է հավասար խորհրդատուն` անձ, որն ունի հոգեկան առողջության այս կամ այն խնդրի հաղթահարման հաջաղակ փորձ և ներկայացնում է իր վերականգնման պատմությունը, պատասխանում է առաջացող հարցերին: Վերջին հանդիպումը թեմայի շուրջ կրում է ամփոփիչ բնույթ: Յուրաքանչյուրը ներկայացնում է, թե ինչ է սովորել, որքանով են կիրառելի իր համար ստացված տեսական գիտելիքներն և գործնական հմտությունները: Քննարկվում են տարբեր դեպքեր, տրվում հնարավոր լուծումներ: Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցները կարող են ստանալ հավաստագիր այդ թեման լսելու վերաբերյալ: Իսկ Ռեքավերի քոլեջի բոլոր դասաժամերին մասնակցելով մասնակցները ստանում են Ավարտական հավաստագիր
Քննարկումների հիմանական թեմաներն են`
- Անձի հոգեբանական ռեսուրսների օգտագործումը հոգեկան առողջության պահպանման համար
- Հոգեկան առողջություն, հոգեկան առողջության խանգարում, հոգեկան հիվանդություն
- Կպչուն մտքեր և գործողություններ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ)՝ ձևավորման մեխանիզմներ, հաղթահարման ուղիներ
- Տագնապային խանգարման առանձնահատկությունները և հաղթահարումը
- Հասկացություն սթրեսի, սթրեսի կառավարման և սթրեսակայունության մասին
- Վախերի և ֆոբիաների ձևավորման մեխանիզմները, հաղթահարման ուղիները
- Ագրեսիան և նրա հաղթահարման կարևորությունը հոգեկան առողջության պահպանման համար
- Դեպրեսիա, հաղթահարման ուղիները
- Ինչ է շիզոֆրենիան, հոգեսոցիալական վերականգնումը և ինքնակարգավորումը
- Հոգեթերապիայի մոտեցումներ առավելություններ և կիրառման ուղիներ